ԱՄԷ-ի իշխանություններն արգելել են սիրողական նպատակով դրոններ արձակել
ԱՄԷ-ի իշխանություններն արգելել են սիրողական նպատակով արձակել դրոններ (հուսիթների) «Անսար Ալահ» շարժումից Եմենի հյուսիսում իշխող ապստամբների կողմից վերջերս տեղի ունեցած անօդաչուների հարվածների ֆոնին, ասվում է երկրի ՆԳՆ-ի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:
Ավելի վաղ մի քանի անօդաչուներ միաժամանակ խոցել են մի քանի թիրախ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում, այդ թվում՝ նոր օդանավակայանի կառուցման գոտին եւ Աբու Դաբիի Ազգային նավթային ընկերության պահեստների մերձակայքում վառելիքով ցիստեռնները, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ եւ վիրավորվել վեց քաղաքացի: Պատասխանատվությունը ստանձնել են հուսիթները, որոնք անվանել են հարձակումը՝ որպես պատասխան առ այն, որ ԱՄԷ-ն մասնակցում է իրենց դեմ Եմենում ռազմական գործողություններում:
«ՆԳՆ-ն դադարեցնում է թռիչքային գործողությունները դրոնների սեփականատերերի համար, ինչպես նաեւ թեթեւ սպորտային ինքնաթիռների թռիչքները»,-ասվում է տարածված հրամանում: ՆԳՆ-ն հավելում է, որ հրամանը համաձայնեցված է ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի վարչության հետ եւ կոչված է ապահովել կյանքերի ու սեփականության անվտանգությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ բացառություն են կազմում կազմակերպությունները, որոնք զբաղվում են ֆիլմերի կամ գովազդի նկարահանումներով՝ դրոնների կիրառմամբ, սակայն այժմ նրանց անհրաժեշտ կլինի ստանալ իշխանությունների թույլտվությունն իրենց աշխատանքի համար:
Ի պատասխան Աբու Դաբիի ուղղությամբ եմենցի ապստամբների կողմից անօդաչուների արձակման՝ սաուդյան եւ էմիրատների Ռազմաօդային ուժերը կրկնակի ուժով սկսել են ռմբակոծել Եմենում հուսիթների հսկողության ներքո գտնվող տարածքները, մասնավորապես, մայրաքաղաք Սանան, որտեղ ռմբակոծության ներքո է հայտնվել բնակելի շրջանը, ինչի հետեւանքով զոհվել է ավելի քան 20 մարդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ