Մադրիդում հայտարարել են, որ ներկայում դիտարկվում է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամությունը
Ներկայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու մասին հարցը դիտարկման փուլում է: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը կիրակի El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Շվեդիան եւ Ֆինլանդիան կներառվեն ՆԱՏՕ-ի կազմում, նախարարը պատասխանել է. «Այդ մասին պետք է հարցնել Շվեդիային ու Ֆինլանդիային»: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա նա հայտարարել է, որ այժմ այդ սցենարը դիտարկվում է:
Ալբարեսը կողմ է երկխոսության միջոցով Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորմանը, սակայն հավաստիացել է, որ Արեւմուտքը պատրաստ է ցանկացած չնախատեսված հանգամանքներին: Հարցին՝ կարո՞ղ է արդյոք ԱԳ նախարարը երաշխավորել, որ մի քանի ամիս անց Ուկրաինայում չեն լինի իսպանացի զինվորներ, Ալբարեսն ասել է. «Այժմ մենք միասնական ենք երկխոսության անհրաժեշտության հարցի, ոչ թե այդ սցենարի շուրջ»,-հավելել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը ցանկանում է արդեն 2022 թվականին հասնել ՆԱՏՕ-ի կազմում ներառվելու ժամկետների հստակեցմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ