Հրաբխի ժայթքումից հետո Տոնգա կղզիների 150 բնակիչների ճակատագիրն անհայտ է մնում
Տոնգա Թագավորության կենտրոնական մասում գտնվող երկու կղզիների 150 բնակիչների ճակատագիրը, որոնք տուժել են Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ ստորջրյա հրաբխի ժայթքումից եւ դրան հաջորդած ցունամիից, անհայտ է մնում, այնտեղ բոլոր շենքերը փլուզված են։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Radio New Zealand-ը՝ հղում անելով կղզի պետության կառավարությանը։
Թագավորության իշխանությունները հայտնում են, որ անհայտ է մնում Մանգո կղզու 50 եւ Աթատա կղզու 100 բնակիչների ճակատագիրը, որտեղ աղետից հետո ամբողջությամբ ավերվել են բնակելի բոլոր ենթակառուցվածքները։ Նոր Զելանդիայի ռազմաօդային ուժերի տրամադրած օդային հսկողության տվյալները ցույց են տվել, որ կղզիներում ոչ մի տուն չի մնացել, այնուամենայնիվ, կան մի քանի ապաստարաններ։ Փրկվածների մասին տեղեկություն դեռ չի հաջողվել ստանալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Արտաքին աշխարհի հետ երկրի հաղորդակցությունը դեռեւս սահմանափակ է սուզանավային մալուխի վնասման պատճառով, որը երկրին ապահովել է ինտերնետով եւ միջազգային հեռախոսային կապով։ Ըստ Նոր Զելանդիայի կառավարության՝ դրա վերանորոգումը կարող է տեւել մինչեւ չորս շաբաթ: Օդային հաղորդակցությունը դադարեցվել է, բազմաթիվ ծովային նավահանգիստների աշխատանքը խաթարվել է։ Տեղեկություններ կան սննդամթերքի եւ դեղորայքի պակասի մասին։
Տոնգայի Թագավորության նավատորմի նավերը ուղարկվել են Հաապայ խմբի կղզիներ՝ տեղի բնակիչներին խմելու ջուր, դեղամիջոցներ, սնունդ եւ վրաններ հասցնելու համար՝ ժամանակավոր կացարաններ կազմակերպելու համար։ Տարհանվելու են աղետից տուժած Ֆոնոյֆուա եւ Նոմուկա կղզիների բնակիչները։
Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ ստորջրյա հրաբխի ժայթքումը սկսվել է Տոնգայի Թագավորությունում հունվարի 14-ին: Հունվարի 15-ին ուժգին պայթյունը առաջացրել է մի շարք փոքր ցունամիներ, ինչի հետեւանքով տուժել է երկրի մայրաքաղաք Նուկուալոֆան, որը գտնվում է Տոնգատապու կղզու հյուսիսային ափին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ