Մեքսիկան առաջինը Լատինական Ամերիկայում հաստատել է Pfizer-ի դեղահաբերը COVID-19-ի դեմ
Մեքսիկայի սանիտարական ռիսկերից պաշտպանության դաշնային հանձնաժողովը (իսպ.՝ Cofepris) թույլտվություն է տրամադրել ամերիկյան Pfizer ընկերության կողմից արտադրված COVID-19-ի դեմ Paxlovid դեղահաբերի արտակագր օգտագործման համար։ Այս մասին ուրբաթ հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Cofepris-ը հաստատել է Pfizer's Paxlovid-ի արտակարգ օգտագործումը բուժման համար: Հաբերը կնշանակվեն «մեղմ եւ միջին ծանրության COVID-19-ով եւ բարդությունների վտանգի տակ գտնվող չափահաս հիվանդներին»։
Անցյալ շաբաթ Cofepris-ն արդեն հաստատել էր մոլնուպիրավիրի արտակարգ կիրառումը, որն արտադրվում է ամերիկյան Merck եւ Ridgeback Biotherapeutics ընկերությունների կողմից: «Այս դեղերը կարեւոր դեր կխաղան Մեքսիկայում հոսպիտալացումների թվի կրճատման գործում, ուստի մենք ուրախ ենք լինել առաջին երկիրը Լատինական Ամերիկայում, որը հավանություն է տվել դրանց արտակարգ օգտագործմանը»,- ասել է հանձնաժողովի ղեկավար Ալեխանդրո Սվարչ Պերեսը:
Paxlovid-ն արտադրվում է երկու տեսակի հաբերի տեսքով, որոնք պետք է միասին ընդունվեն օրական երկու անգամ հինգ օրվա ընթացքում: Փորձարկումների երկրորդ փուլի տվյալների համաձայն՝ այս դեղամիջոցը 89 տոկոսով նվազեցնում է հոսպիտալացման կամ մահվան վտանգը կորոնավիրուսով վարակվելուց հետո։ ԱՄՆ Առողջապահության եւ մարդկային ծառայությունների նախարարության Սննդի եւ դեղամիջոցների վարչությունը դեկտեմբերի 22-ին հավանություն է տվել Paxlovid-ի արտակարգ օգտագործմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ