Որքա՞ն գումար է միջինում ծախսում մեկ զբոսաշրջիկը Հայաստանում
Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում միջին հաշվով մեկ զբոսաշրջիկը ծախսում էր մոտ 700-800 դոլար, ապա այժմ այդ թիվը մոտեցել է 1000 դոլարին, ինչը շուկայի դիվերսիֆիկացման եւ երկրի գրավչության բարձրացման արդյունք է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Հետաքրքիր է, որ Ապրեսյանը զբոսաշրջային ծախսերի աճը ոչ թե գնաճի, այլ «շուկայի դիվերսիֆիկացման» արդյունք է համարում:
Նրա կանխատեսումների համաձայն՝ ամբողջ 2021 թվականի համար զբոսաշրջային հոսքի ցուցանիշներն ավելի ցածր կլինեն 2019 թվականի տվյալներից, բայց՝ ավելի բարձր, քան անցյալ տարի։
Ապրեսյանը գոհունակությամբ նշեց ամանորյա տոների նախաշեմին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի հարաբերական ակտիվությունը՝ հաշվի առնելով նախորդ տարվա անկումը կորոնավիրուսի եւ պատերազմի պայմաններում։
«2021 թվականի հունվար-սեպտեմբերի համար մենք ընդամենը մի փոքր ենք գերազանցել 2020 թվականի տվյալները, եւ մինչեւ այս տարվա առաջին կիսամյակը մենք ընդհանուր առմամբ հետ ենք մնացել անցյալ տարվա տվյալներից։ Սակայն, եթե համեմատենք 2019 թվականի առաջին 9 ամիսների ցուցանիշների հետ, ապա 2021 թվականի հունվար-սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը նվազել է 40 տոկոսով»,- հավելեց փորձագետը։
Նա վստահություն հայտնեց, որ եթե ֆորսմաժորային նոր իրավիճակներ չլինեն, գրագետ պետական քաղաքականության եւ համակարգային բարեփոխումների իրականացման դեպքում 2022 թ-ին հնարավոր կլինի վերականգնել 2019 թ-ի ցուցանիշները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ