Արքայազն Էնդրյուն հրաժարվել է ռազմական կոչումներից եւ թագավորական խնամակալական պարտականություններից
Եղիսաբեթ II թագուհու որդին՝ արքայազն Էնդրյուն, հրաժարվել է իր զինվորական կոչումներից եւ թագավորական խնամակալական պարտականություններից, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։
«Թագուհու համաձայնությամբ եւ հավանությամբ Յորքի դուքսը հրաժարվում է իր զինվորական կոչումներից եւ թագավորական խնամակալական պարտականություններից»,- ասվում է պալատի հաղորդագրության մեջ։
Նա նաեւ զրկվում է «Նորին թագավորական մեծություն» կոչումից, BBC-ին հայտնել են աղբյուրները:
Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ արքայազնի փաստաբանները չկարողացան համոզել ամերիկյան դատարանին դադարեցնել սեռական բռնության քաղաքացիական գործը, որում Յորքի դուքսը մեղադրվում է ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեի կողմից: Արքայազն Էնդրյուն հետեւողականորեն հերքում է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները եւ պնդում, որ չի ճանաչում կնոջը։
«Յորքի դուքսը կշարունակի չկատարել որեւէ պետական պարտականություն եւ այս գործում իրեն որպես մասնավոր անձ է պաշտպանում»,- հայտնել են պալատում:
Որոշ ժամանակ առաջ բրիտանական լրատվամիջոցները հայտնեցին, որ պալատում քննարկում են, թե ինչպես պաշտպանել միապետությունը եւ թագուհու հեղինակությունը դատարանում Յորքի դուքսի պարտության դեպքում։ «Նրան չի կարելի սովորական մարդու ստիպել հեռանալ, բայց կարելի է խնդրել որոշ ժամանակով հրաժարվել իր կոչումից»,- Times-ը մեջբերում է իր աղբյուրի խոսքերը:
Բուքինգհեմյան պալատն ավելի վաղ հայտնել էր, որ Էնդրյուի՝ որպես թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականություններից ժամանակավոր հրաժարականից հետո (դա տեղի է ունեցել 2019 թվականին), նա նաեւ չի մասնակցի բանակի հետ կապված միջոցառումներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ