Գիտնականները համավարակի ավարտ են կանխատեսել օմիկրոնի պատճառով
Օմիկրոն շտամի առաջացումը նշանակում է, որ համավարակի ամենասուր շրջանը մոտենում է ավարտին։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարավաֆրիկացի գիտնականներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բժիշկների խումբը հետազոտություն է անցկացրել հիվանդանոցում, որտեղ նրանք արձանագրել են օմիկրոնի առաջին բռնկումը. վերլուծել են 466 հիվանդների գրառումները, ովքեր հիվանդացել են COVID-19-ի ընթացիկ ալիքի ժամանակ, եւ հիվանդության նախորդ 3976 դեպքերը:
«Վարակի ալիքն աննախադեպ արագությամբ էր շարժվում եւ շատ ավելի մեղմ հիվանդություններ առաջացրեց, քան ավելի վաղ գրանցված շտամները: Եթե այս օրինաչափությունը շարունակվի եւ կրկնվի ամբողջ աշխարհում, մենք, ամենայն հավանականությամբ, հիվանդացության և մահացության ցուցանիշների ամբողջական տարանջատում կտեսնենք»,- ասում են հեղինակները:
B.1.1.529 շտամը հայտնաբերվել էր Բոտսվանայում եւ Հարավային Աֆրիկայում նոյեմբերի վերջին։ Այն S-սպիտակուցի տասնյակ մուտացիաներ էր պարունակում, որոնք անհրաժեշտ են պաթոգենին բջիջները վարակելու համար: Ըստ հետազոտողների՝ SARS-CoV-2 գենոմի նոր փոփոխություններից շատերը վկայում են այս տարբերակի բարձր փոխանցելիության եւ հիվանդների ու պատվաստվածների մոտ պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ դիմադրողականության մասին: Ենթադրվում է, որ B.1.1.529-ը սկզբնապես զարգացել է թույլ իմունիտետով անձի մոտ, օրինակ՝ ՄԻԱՎ-ով վարակվածի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը