Բացառված է, որ Ղազախստանում իշխանության գան հակառուսական ուժեր․ Լեոնիդ Կալաշնիկով
Ղազախստանի ղեկավարությունն ամենայն հավանականությամբ կկարողանա կարգավորել իրադրությունը եւ հակառուսական ուժերը դժվար թե կարողանան գալ իշխանության։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ երկրների հետ գործերի, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։
«Ես նույնիսկ դա հնարավոր չեմ համարում։ Աշխարհում իրավիճակը փոխվել է։ Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի Ղազախստանը մեզ համար։ Դա մեր ամենակերկար ձգվածություն ունեցող սահմանն է։ Ու ես կարծում եմ, որ գործը դրան չի հասնի»,- ասել է ռուս պատգամավորը, ի պատասխան այն հարցի, թե արդյոք չկա վտանգ, որ Ղազախստանում կարող են իշխանության գալ հակառուսական ուժերը։ Կաշանիկովը հույս է հայտնել, որ տեղում իշխանությունները կկարողանան իրավիճակը կարգավորել։
Կալաշնիկովը նշել է, որ նախապես բողոքի ալիքը սկսվեց գազի թանկացումից, որից կայծակնային արագությամբ օգտվեցին նրանք, ովքեր ցանկանում էին ապակայունացնել իրադրությունը Ղազախստանում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը