Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայության ժամկետը կորոշի նախագահ Տոկաեւը
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Ղազախստան են հասցրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և ռուսական խաղաղապահ ուժերի առաջին ստորաբաժանումները։ Բացի ռուսական ստորաբաժանումներից, գործողությանը կներգրավվեն Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինծառայողներ, տեղեկացնում է Gazeta.ru-ն:
«Ղազախստանում Հավաքական խաղաղապահ ուժերի ներկայության ժամկետները կորոշի բացառապես Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը»,- Gazeta.ru-ին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։
Նա հավելել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումների տեղափոխումը հիմնականում կիրականացվի ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից` Իլ-76 ինքնաթիռներով, ինչպիսիք կան նաև Բելառուսում, որոնք ՀԱՊԿ Հավաքական ավիացիոն ուժերի մաս են կազմում:
Վլադիմիր Զայնետդինովի փոխանցմամբ` խաղաղապահների թիվը դեռ չի բացահայտվելու։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Ղազախստանում ծայր առած բողոքի ցույցերի և ջարդերի ֆոնին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խնդրելով աջակցել Ղազախստանին «այս ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու հարցում։
ՌԴ ԱԳՆ-ն աջակցել է Ղազախստանում հրատապ միջոցների ընդունմանը` երկրում տեղի ունեցող իրադարձությունները որակելով «պետության անվտանգությունն ու ամբողջականությունը խարխլելու փորձ՝ դրսից հրահրված»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը