«Աերոֆլոտ»-ը հունվարի 6-ին եւ 7-ին չեղարկել է բոլոր չվերթները դեպի Ղազախստան եւ հակառակ ուղղությամբ
«Աերոֆլոտ»-ը հունվարի 6-ին եւ 7-ին չեղարկել է բոլոր չվերթները դեպի Ղազախստան եւ հակառակ ուղղությամբ, քանի որ ժամանակավորապես անհնար է թռիչքներ իրականացնել դեպի հանրապետություն, տոմսերի գումարները կվերադարձվեն ուղեւորներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Աերոֆլոտ»-ը տեղեկացնում է դեպի Ղազախստանի քաղաքներ կանոնավոր չվերթների չեղարկման մասին, քանի որ դեպի հանրապետություն թռիչքներ իրականացնելը ժամանակավորապես անհնար է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունվարի 6-ին չեղարկվել են ավիաընկերության բոլոր թռիչքները Մոսկվայից եւ հակառակ ուղղությամբ. Ալմաթի (SU1946/1947), Նուր-Սուլթան (SU1956/1957), Ակտաու (SU1954/1955): Չեղարկվել են նաեւ հունվարի 7-ի բոլոր թռիչքները՝ Ալմաթի (SU1946/1947), Նուր-Սուլթան (SU1956 / 1957): Հունվարի 8-ին չեղարկվել է միայն Ակտոբե (SU1948/1949) չվերթը։ Չեղարկվել էին նաեւ «Աերոֆլոտ»-ի` հունվարի 5-ի թռիչքները դեպի Ալմաթի եւ Նուր-Սուլթան։
«Ավիաընկերությունն ուղեւորներին տեղեկացնում է կոնտակտային կենտրոնի միջոցով։ Չեղարկված չվերթերի ուղեւորներին հարկադիր փոխհատուցում կառաջարկվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Աերոֆլոտ»-ը Ղազախստանում բողոքի ցույցերի ֆոնին կասեցրել է դեպի այդ երկիր թռիչքների տոմսերի վաճառքը, որոնք նախատեսված էին առաջիկա 2 շաբաթվա ընթացքում, հայտնել են ավիաընկերությունից։
«Ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է «Աերոֆլոտ»-ի սեփական չվերթների տոմսերի վաճառքը դեպի Ղազախստան, որոնք նախատեսված էին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Ավիաընկերությունն ուղեւորներին կտեղեկացնի դեպի հանրապետության քաղաքներ թռիչքների հետագա կարգավիճակի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը