Ալմաթիի վարչական շենքերը գրոհելու փորձերի ժամանակ տասնյակ հարձակվողներ են չեզոքացվել
Ալմաթիի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ գիշերը գերատեսչությունների շենքերը գրոհելու փորձեր են արվել, հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը։
Հաղորդվում է, որ տասնյակ հարձակվողներ չեզոքացվե են: «Այս պահին իրավիճակը վերահսկելի է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Անցած գիշեր ծայրահեղական ուժերի կողմից վարչական շենքերի, Ալմաթի քաղաքի ոստիկանական բաժանմունքի, ինչպես նաեւ թաղային բաժինների եւ ոստիկանական բաժանմունքների գրոհի փորձեր են կատարվել։ Տասնյակ հարձակվողներ չեզոքացվել են, նրանց ինքնությունը պարզվում է»,- «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ոստիկանական բաժնի ներկայացուցիչ Սալթանաթ Ազիրբեքը:
Ալմաթիի բնակիչներին եւ հյուրերին Մասանչիի, Կարասայ Բատիրի, Ժամբիլի, Բայտուրսինովի փողոցների տարածքում խնդրում են դուրս չգալ տներից:
Երեք վարչական շենքերի տեղակայման վայրում հակաահաբեկչական օպերացիա է իրականացվում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը