Ղազախստանում ցույցեր են գազի գնի բարձրացման պատճառով
Աքթաուի օդանավակայանից քաղաք տանող ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են շրջանի ղեկավար Նուրլան Նոգաեւի ծառայողական մեքենան եւ հայտարարել, որ թույլ չեն տա, որ որեւէ մեքենա անցնի, բացի արտակարգ ծառայությունների մեքենաներից, տեղեկացնում է Sputnik-Казахстан-ը։
Սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են ցուցարարներն արգելում, որ անցնի շրջանի ղեկավար Նուրլան Նոգաեւի ծառայողական մեքենան, տեղեկացնում է lada.kz պորտալը։
Ճանապարհին առաջացած միջադեպի պատճառով մարզի ղեկավարը ստիպված էր դուրս գալ մեքենայից եւ երկխոսության մեջ մտնել բողոքողների հետ։
Մանգիսթաուի մարզի աշխատակազմի մամուլի ծառայությունում տեղեկությունը հաստատել են։
«Մարզի ակիմը վերադառնում էր օդանավակայանից կառավարական հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո»,- լրագրողներին տեղեկացրել են մարզային ակիմատում։
Ավելի վաղ ցուցարարները թույլ չէին տվել, որ անցնի Կայրաթ Նուրտասի մեքենան, որը հանդես էր գալիս Rixos Aktau-ում։ Սոցցանցերում մարզի բնակիչները տեղեկացրել են, որ Աքթաուի միջազգային օդանավակայան տանող ճանապարհը փակ է ավտոտրանսպորտի համար։
Սկսած հունվարի 2-ից՝ Ժանաոզենում, Քուռիկում, Ակշուկուրում, Աքթաուում եւ մարզի այլ բնակավայրերում սկսվել են տարերային հանրահավաքներ։ Պատրվակ է հանդիսացել հեղուկացված գազի կտրուկ թանկացումը ավտոտրանսպորտի համար։ Դրա գինը լցակայաններում հունվարի 1-ից բարձրացել է՝ հասնելով մեկ լիտրը 120 թենգեի։ Մարդիկ պահանջում են իջեցնել գինը մինչեւ 60 թենգե։
Ի պատասխան մարզի բնակիչների դժգոհության՝ Ղազախսըանի էներգետիկայի նախարարությունում պարզաբանել են, որ գազի գներն այժմ ձեւավորվելու են հենց շուկայի կողմից, պահանջարկին եւ առաջարկին համապատասխան։
Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Թվիթերում գրել է, որ հանձնարարել է կառավարությանը շտապ քննարկել իրավիճակը Ժանաոզենում։
Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի կարգադրությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով Մանգիսթաուի շրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակը դիտարկելու համար։ Այն արդեն Աքթաուում է եւ սկսել է աշխատանքը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ