Եվրոպայում գազի ֆյուչերսների գինը գերազանցել է 1000 դոլարը
Եվրոպայում գազի ֆյուչերսների արժեքը կրկին գերազանցել է 1000 դոլարը, տեղեկացնում է Газета-ն՝ հղում կատարելով Լոնդոնի ICE բորսայի տվյալներին։
Փետրվարյան ֆյուչերսների գինը ICE Futures հարթակում աճուրդների բացման պահին կազմում էր 1028,2 դոլար, նվազագույնը կազմել է 996,7 դոլար։ Մոսկվայի ժամանակով ժամը 10.18-ին ֆյուչերսները վաճառվում էին 1000 դոլարով՝ 7,5 տոկոսով ավելի նախօրեի արժեքից (մոտ 940 դոլար)։
Դեկտեմբերի 31-ին գազի գինն իջել էր 800 դոլարից՝ առաջին անգամ նոյեմբերի 10-ից ի վեր։ Դեկտեմբերի 21-ին վառելիքի բորսայական գինը Եվրոպայի տարածքում առաջին անգամ անցել էր պատմական առավելագույնը՝ հազար խորանարդ մետրը 2 հազար դոլար։
Փորձագետները գազի արժեքի աճը կապում են եվրոպական ստորգետնյա պահեստարանների բեռնվածության ցածր մակարդակի, հիմնական մատակարարների սահմանափակ առաջարկների եւ Ասիայում հեղուկացված գազի բարձր պահանջարկի հետ։ Բացի այդ, իրավիճակի վրա ազդեցություն է ունենում նաեւ եղանակային գործոնը, ինչպես նաեւ իրավիճակը «Հյուսիսային հոսք – 2» ռուսական գազատարի հետ կապված, որի գործարկումը նախատեսվում է 2022թ. երկրորդ կիսամյակում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը