Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հարեվաններ

«Որպես թուրք պատասխանատու եմ». բլոգերը ցույց է տալիս հայկական ժառանգությունը Թուրքիայում

Արգուն Քոնուքը ազգությամբ թուրք է, հայկական արմատներ չունի, բայց իր վիդեոբլոգների զգալի մասը նվիրված է հայերին ու հայկական ժառանգությանը։

«Իմ կոնտենտը քաղաքական չէ, ես հետաքրքրված եմ մշակույթներով և որպես թուրք ինձ պատասխանատու եմ համարում ցույց տալ ամբողջական պատկերը»,- այս նախադասությամբ է սկսում թուրք երիտասարդ Արգուն Քոնուքը իր Youtube ալիքում տեղադրված վլոգների մեծ մասը։ Արգունը 2020-ի դեկտեմբերից մինչ օրս տարբեր տեսանյութեր է պատրաստել, որոնց զգալի մասը նվիրված է Թուրքիայում ապրող հայերին ու այնտեղի հայկական ժառանգությանը։
Առաջին տեսանյութում նա հանդիպում է Անկարայում ապրող Գևորգ Բալաբանի հետ։

«Ծնողներիս անուններն էին Հակոբ ու Հոռոմսիմ։ Մայրս թուրքերեն լավ չգիտեր, հայերեն էր խոսում տանը։ Տղայիս անունը հորս անունն եմ դրել՝ Հակոբ։ Ինձ կարող են մինչև հիմա հարցնել, թե ես որտեղից եմ, որտեղացի եմ, ինչը անհասկանալի հարց է։ Ես 100 տոկոս անատոլացի եմ։ Հայերը այստեղ են ապրել 1000 տարուց ավելի, շատ աշխատող մարդիկ են եղել, ամեն ինչ ցանել են», ֊ ասում է զրույցում Բալաբանը թուրքերենով։
Ինչպես շատ ձուլված հայեր՝ հայկական մշակույթից քիչ բան է պահպանված նրա մոտ, հայերեն լեզուն գրեթե չի կիրառում, հայկական տոներ չի նշվում, համարում է, որ տարիների ընթացքում թուրքական ու հայկական մշակույթները նմանվել են ու տարբերություններ չկան։ Բալաբանը պատմում է Արգունին Ախթամարի լեգենդը՝ նշելով, որ ինքը միշտ լսել է, թե Թամարին թուրք տղա է սիրահարված եղել, դրա պատճառով էլ նրանց կապին դեմ են եղել ու լույսը մարել են։ Տեսանյութի վերջում հայը թուրք տղային ցույց է տալիս Անկարայի հայկական գերեզմանոցը, կարդում դրանց վրա հայերենով գրված անունները։

«Եթե ուզում ես ինչ֊որ մեկին նացիոնալիզմ, հայրենասիրություն սովորեցնել, դա չպիտի անես մյուս կողմը ոտնատակ տալով։ Ցավոք սրտի, լրիվ հակառակն է արվում։ Մարդիկ այսօր պատրաստ են ասել՝ միայն իրենք են ապրել մոլորակի վրա։ Եթե իրենց ասեն, որ բիբլիական Ադամը թուրք է եղել, կհավատան», ֊ ասում է Բալաբանը։

Արգոնը ցավով նկատում է, որ հայկական գերեզմանները կողոպտված են, քանի որ գանձախույզները պարբերաբար ոսկի են փնտրում հայկական գերեզմաններում։
Արգունը նկարահանումներ է կատարել նաև Կարսում ու Անիում, վերջինիս մասին ասում է, որ հայերը այն «1000 ու մի եկեղեցիների քաղաք» էին անվանում։

«Սա 13-րդ դարի Տիգրան Հոնենց եկեղեցին է, որում պահպանվել են որմնանկարներ։ Տեսեք՝ տարբեր նկարներ ու պատկերներ են Աստվածաշնչի հատվածներից։ Սա իմ տեսած ամենագեղեցիկ հին կառույցն է», ֊ ասում է թուրք երիտասարդը։
Կարսում նա նույնպես նկարել է հայկական եկեղեցիների ավերակներ, իսկ մոտակա գյուղերում զրուցել քրդերի հետ։ Քուրդ երեխաներից մեկի անունը Արարատ է։

- Արարա՞տ։ Իսկ գիտե՞ս՝ քո անունը ինչ է նշանակում, ֊ հարցնում է բլոգերը։
Երեխան ի պատասխան ուսերը թափ է տալիս։

Քուրդ մեծահասակները թուրք երիտասարդին պատմում են, որ Հայաստանում եզդիներ են ապրում, որ խոսում են իրենց նույն լեզվով։ Նրանք ցույց են տալիս Արգունին վայրեր, որտեղից պարզ երևում է հայ-թուրքական սահմանը և Հայաստանը։ 70-ամյա քուրդ տղամարդն էլ ցույց է տալիս բլոգերին Սբ. Թեոդորոս հայկական եկեղեցու ավերակները։
«Այս գյուղում յոթ հայկական եկեղեցի է եղել, սա ամենամեծն էր։ Տարիների ընթացքում մարդիկ քանդել են եկեղեցիները, քարերը տարել իրենց տները սարքելու համար։ Դա շատ սխալ է, ինչպես կարելի է փչացնել պատմական կառույցները», ֊ ասում է բլոգերին քուրդը։
2021-ի գարնանը Արգունը մի ամսով եկել է նաև Հայաստան։

«Իրադարձությունները հայ-ադրբեջանական պատերազմից հետո էին, և ես անհանգիստ էի, թե ինձ ինչպես կվերաբերվեն այստեղ։ Բայց տեղացիները շատ լավն են, շատ հետաքրքիր են, ես ինձ ապահով եմ զգացել Հայաստանում»,- պատմում է բլոգերը։

Նա նշում է, որ Հայաստանը զբոսաշրջիկների համար իսկական դրախտ է, քանի որ ուտելիքը շատ համով է, գները՝ մատչելի, պատմություն կա ամեն քարի շուրջ, մարդիկ էլ հյուրընկալ են և սիրում են հյուրասիրել։

Քոնուքը իր տեսանյութերում երբեք չի կիրառում Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն արտահայտությունները, չի խոսում կոտորածներից, միայն լղոզված ասում է, որ այսինչ կամ այնինչ տեղում այսքան հայ է ապրել «Առաջին համաշխարհային պատերազմից առաջ»։

Թուրք երիտասարդի վիդեոբլոգները ակտիվ դիտում են Սփյուռքի հայերը, որոնք մեկնաբանություններում պատմում են Թուրքիայում ապրող իրենց նախնիների մասին։

Ինչպես նաև մեկնաբանություններում շատ են թուրքերը, որոնք պատմում են իրենց տատիկների ու պապիկների պատմությունները «հարևան Միհրան բժշկի» կամ «Հրանտ վաճառականի» մասին։

Քոնուքը նկարահանումներ է կատարել նաև Թուրքիայի Բիթլիսի շրջանի Դոգրույոլ գյուղում (Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքի մոտ)։ Այստեղ պահպանված հայկական 10-րդ դարի եկեղեցի կա, որը հսկում է Աթանուր անունով պահակը։

«Սա հայկական եկեղեցի է, կառուցված հայերի կողմից։ Եկեղեցու հիմքը շատ ամուր է, 11 դարում առաստաղը չի փլվել և անգամ չի վնասվել։ Հայերը այն շատ գրագետ են կառուցել, քարերը կարծես «փազլի» պես ամրացված են իրար՝ առանց ցեմենտի և այլ նյութերի։ Հայերը հիասքանչ քարագործներ էին։ Նման շինություն նույնիսկ այսօր հեշտ չէ կառուցել։ Ոչ մի ժամանակակից տեխնոլոգիայով նման քարեր չես կարող ամրացնել», ֊ պատմում է պահակը։

Եկեղեցու տարածքում հայկական գերեզմաններ էլ կան։ Պահակը տեղեկացնում է, որ հայկական եկեղեցին Թուրքիայի պահպանվող հուշարձանների ցուցակում ներառված չէ, ոչ մի վերականգնման կամ վերանորոգման ծրագիր չկա։

Այժմ հայկական եկեղեցին միակ հին ու հայկական կառույցն է գյուղում, այլ հայկական եկեղեցիներն ու տները քանդվել են։ Չնայած դրան՝ Հայաստանից և Սփյուռքից շատ հայեր գիտեն եկեղեցու մասին և գալիս են ուխտի։ Եկեղեցի են այցելում նաև անգլիացի և ամերիկացի զբոսաշրջիկներ։