Ռուսաստանում զենքի վերափոփոխումը կարգելվի
Ռուսաստանի տարածքում զենքի վերափոփոխումը կարգելվի, «Զենքի մասին» դաշնային օրենքում համապատասխան փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունիսի 29-ից, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախկինում զենքի վերափոխումն օրենքով արգելված չէր, ինչպես նաեւ կարգավորող փաստաթղթերում չկար նման եզրույթ։ Օրենսդրական փոփոխությունները այն սահմանում են։
«Զենքի վերափոխում՝ հրազենի հիմնական մասերի կամ հարվածային ու արձակման մեխանիզմների մասերի ձեւի եւ (կամ) չափի փոխարինում կամ փոփոխություն, շահագործումից հանված զենքի, պնեւմատիկ զենքի, ազդանշանային զենքի, գազային զենքի մասերի փոխարինում կամ փոփոխություն, որը սերտիֆիկացման ժամանակ կարող է զենքի տեխնիկական բնութագրերի փոփոխություն առաջացնել, զենքի տարբերանշանների, համարների եւ (կամ) նշանների ոչնչացում կամ փոփոխում,»,- ասվում է փաստաթղթում։
Նույն փաստաթուղթը, որով ներմուծվում է այս եզրույթը, արգելում է զենքի վերափոխումը։
«Զենքի իրավունք» կազմակերպության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Վանեեւը «ՌԻԱ Նովոստի»-ի համար մեկնաբանել է փոփոխությունները։ Նա մտահոգություն է հայտնել, որ փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ քաղաքացիական զենքի շուկայի վրա։ «Սրանով (փոփոխման արգելքով - խմբ.) փաստացի ոչնչանում է զենքի բիզնեսին ուղեկցող ողջ բիզնեսը: Այսպես կոչված՝ «թյունինգը»։ Սպասարկում, զենքի սպասարկում։ Մենք միշտ ասել ենք, որ այս փոփոխությունները պարզապես սպանում են զենքի ենթակառուցվածքը»,- ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը