Լավրով․ Ռուսաստանն առաջարկում է անվտանգության նոր համակարգ ստեղծել
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներն ուղղված են պայմանավորվածությունների նոր համակարգի ստեղծմանը եւ իրավական ձեւակերպմանը՝ հիմնված ռազմական գերազանցության հասնելու փորձերից հրաժարվելու սկզբունքի վրա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնության նախագծերը «փաթեթային բնույթ ունեն, որոնք կոչված են բացառելու ՆԱՏՕ-ի հետագա ցանկացած առաջխաղացում դեպի արեւելք եւ ՌԴ սահմանների մոտ սպառազինության համակարգերի տեղակայումը, որոնք սպառնալիք են ներկայացնում։
«Մեր առաջարկներն ուղղված են համաձայնագրերի նոր համակարգի ստեղծմանը եւ իրավական ձեւակերպմանը՝ հիմնված անվտանգության անբաժանելիության եւ ռազմական գերակայության հասնելու փորձերի մերժման սկզբունքի վրա, որը միաձայն հավանության է արժանացել 1990-ականներին եվրաատլանտյան բոլոր երկրների ղեկավարների կողմից։ Ուզում եմ ընդգծել, որ մեզ անհրաժեշտ են իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ, քանի որ մեր արեւմտյան գործընկերները սիստեմատիկորեն չեն կատարում քաղաքական պարտավորությունները, էլ չեմ խոսում խորհրդային եւ Ռուսաստանի ղեկավարությանը տրված բանավոր հավաստիացումների եւ խոստումների մասին»,-հավելել է նախարարը։
Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանը հրապարակել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համաձայնագրերի նախագծերը, որոնք ներառում են, մասնավորապես, դրույթներ Եվրոպայում անվտանգության փոխադարձ երաշխիքների, միջին եւ փոքր հեռահարության հրթիռների չտեղակայելու մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը