Դուեյն Ջոնսոնը Վին Դիզելին մեղադրել է մանիպուլիացիաների համար
Նոյեմբերին Վին Դիզելը Դուեյն «Ժայռ» Ջոնսոնին հրապարակային խնդրել է վերադառնալ իր դերին «Ֆորսաժ» ֆիլմաշարում եւ խաղալ եզրափակիչ տասներորդ մասում։ Ջոնսոնն այս ամբողջ ընթացքում չէր մեկնաբանել իրավիճակը, սակայն վերջերս CNN-ի լրագրողները նրա հետ կարճ հարցազրույց են անցկացրել։ Ջոնսոնը հրապարակային մերժել է Դիզելին եւ նրա գրառումը մանիպուլիացիա անվանել։
«Վինի վերջին հրապարակումն ինձ շատ է զարմացրել։ Նախորդ տարվա հունիսին, երբ ես ու Վինը հանդիպեցինք ոչ սոցիալական ցանցերի միջոցով, ես ուղիղ ու գաղտնի ասացի նրան, որ ֆիլմաշար չեմ վերադառնում։ Ես հաստատուն էի իմ խոսքերում եւ ասացի, որ միշտ կաջակցեմ դերասաններին եւ հաջողություն կցանկանամ ֆիլմաշարին, սակայն չկա ոչ մի շանս, որ ես կվերադառնամ։ Վինի վերջին հրապարակային գրառումը մանիպուլիացիա է։ Ինձ դուր չի եկել, որ նա հիշատակել է իր երեխաներին եւ Փոլ Ուոքերին։ Նրանք դրա հետ ոչ մի առնչություն չունեն։ Մենք մի քանի ամիս առաջ արդեն խոսել ենք այդ մասին եւ հստակ հասկացել ենք միմյանց»,- ընդգծել է Ջոնսոնը։
Ջոնսոնն առաջարկել է «հանգիստ թողնել» «Ֆորսաժի» հանգուցյալ աստղ Փոլ Ուոքերին եւ ափսոսանք է հայտնել, որ Դիզելի հրապարակումը «հուզմունք է առաջացրել» ֆիլմաշարի երկրպագուների շրջանում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը