NYT. ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելու ծրագրի վրա՝ Ռուսաստանի «ներխուժման» պատճառով
ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելու ծրագրի վրա՝ Ռուսաստանի «ներխուժման» պատճառով, գրում է The New York Times թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին։
Սպիտակ տան, Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի կողմից քննարկվող միջոցառումների թվում են նախկինում աֆղանստանի զինվորականների համար նախատեսված ռազմական ուղղաթիռների եւ այլ ռազմատեխնիկայի մատակարարումն Ուկրաինային։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը քննարկում է կիբեռոլորտում հավելյալ մասնագետներ ուղարկելու հարցը։
Թերթը նշում է, որ ԱՄՆ տեղեկատվությունը կարող է ներառել լուսանկարներ, որոնցով հնարավոր կլինի պարզել, թե արդյոք ռուսական զորքերը տեղաշարժվում են՝ սահմանը հատելու համար, որպեսզի ուկրաինացի զինվորականները կարողանան կանխել հարձակումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը