Ֆրանսիայում շուտով կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կարող է հասնել 100 հազարի
Ֆրանսիայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը շուտով կարող է հասնել օրական 100.000-ի՝ oմիկրոն տարբերակի արագ տարածման պատճառով, սակայն կառավարությունն այս պահին չի նախատեսում նոր սահմանափակումներ մտցնել։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Օլիվյե Վերանը, փոխանցում է Reuters-ը։
Նախագահ Էմանուել Մակրոնը հույսը դնում է վերապատվաստման արագացված ծրագրի վրա՝ վիրուսը վերահսկողության տակ պահելու համար։ Վերանն ասել է, որ ակնկալում է, որ մինչեւ Սուրբ Ծնունդ 22-23 միլիոն խթանող դեղաչափ կմատակարարվի:
«Նպատակը վիրուսի տարածումը դանդաղեցնելը չէ, քանի որ այս տարբերակը չափազանց վարակիչ է։ Նպատակը հիվանդանոցներում հիվանդության լուրջ դեպքերի վտանգը սահմանափակելն է»,- ասել է Վերանը BFM TV-ին:
Օմիկրոնը հակասություններ է առաջացրել Եվրոպայում:
Գերմանիան, Շոտլանդիան, Իռլանդիան եւ Նիդեռլանդներն այն երկրներից են, որոնք կրկին մասնակի կամ ամբողջական մեկուսացում կամ սոցիալական հեռավորության այլ միջոցներ են սահմանել: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ մինչեւ Սուրբ Ծնունդն Անգլիայում COVID-19-ի դեմ նոր սահմանափակումներ չեն մտցնի, սակայն նախազգուշացրել է, որ հնարավոր է, որ ստիպված լինի գործել դրանից հետո:
Ֆրանսիան հայտնում է օրական կորոնավիրուսով վարակման 70.000 դեպքի մասին՝ պայքարելով համավարակի հինգերորդ ալիքի դեմ։ Հունվարի սկզբին օմիկրոն տարբերակը Ֆրանսիայում վիրուսի գերիշխող շտամը կդառնա, ասել է Վերանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը