Քադիրովը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ, որոնք հանցագործություններ են կատարում Ռուսաստանում, եւ ՌԴ ԱԳՆ-ին կոչ է արել՝ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այդ երկրի նկատմամբ:
«Ինձ դիմել են Չեչնիայի Հանրապետության խորհրդարանի, ուժային կառույցների եւ հոգեւորականության ներկայացուցիչները՝ խնդրելով արձագանքել թուրքական իշխանությունների գործողություններին, որոնք թաքցնում են Ռուսաստանում հանցագործություններ կատարած ահաբեկիչներին, իսկ այնուհետեւ Համացանցում ցեխ են նետում երկրի եւ հանրապետության ամբողջ ղեկավորության վրա: Նրանք այնքան անկաշկանդ են իրենց զգում Թուրքիայում, որ իրենց ցինիկ, հանդուգն ու սադրիչ հակառուսական ելույթներում չեն գարշում անպաշտպան կանանց նկատմամբ ստորություններից»,- Քադիրովը գրել է իր Telegram-ալիքում:
Նա նաեւ դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ պահանջելով որոշակիություն մտցնել. «Կա՛մ դուք ստանում եք մի պետության կարգավիճակ, որն աջակցում է ահաբեկիչներին, կա՛մ հանդես եք գալիս Ռուսաստանի Դաշնության հետ հստակ ու ազնիվ հարաբերությունների օգտին՝ չփոխելով համոզմունքները նրա թիկունքում»:
Նա նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ին կոչ է արել՝ նախազգուշական դիվանագիտական միջոցներ ձեռնարկել Թուրքիայի իշխանությունների նկատմամբ, «քանի որ Թուրքիայի իշխանությունների գործողություններն ուղղակի սպառնալիք են ռուս-թուրքական հարաբերությունների համար, որոնք զարգացել են դարերով», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը