Ռուսաստանի փոխվարչապետն այսօր կժամանի Հայաստան. ինչ օրակարգ է քննարկվելու
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևանում մեկնարկող հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին Ռուսաստանը կներկայացնի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի համանախագահներից է, հաղորդում է «Ազատությունը»:
Եռակողմ աշխատանքային խմբում Հայաստանը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից փոխանցեցին՝ Ալեքսեյ Օվերչուկի այցի ընթացքում տարածաշրջանային կումինակացիաների վերաբերյալ հարցերի քննարկում չի նախատեսվում, նիստի թեման երկկողմ օրակարգն է:
Նշենք, որ օրերս Օվերչուկն Ադրբեջանում էր: Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ռուս պաշտոնյան քննարկել էր եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, կոմունիկացիաների բացման վերաբերյալ հարցեր։
Աշխատանքային խումբը համանախագահող փոխվարչապետերը վերջին անգամ հանդիպել են այս ամսվա սկզբին։ Սոչիում երեք երկրների առաջնորդների բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չնայած հայտնել էր՝ փոխվարչապետերը հանդիպումից հետո կհայտարարեն ձեռք բերված նոր պայմանավորվածությունների մասին, եռակողմ աշխատանքային խումբը հանդիպումից հետո որևէ հայտարարությամբ հանդես չեկավ։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից միայն հայտնեցին, թե առաջիկայում ևս մեկ հանդիպում է նախատեսվում, թե երբ է այն նախատեսված՝ չէին հստակեցրել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը