Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ

Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը
Աշխարհ

Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել

Ամերիկյան վարչակազմը չի կարծում, որ Վիեննայում Իրանի հետ բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ մոտ են ձախողման, սակայն Միացյալ Նահանգները եւ Իսրայելը թույլ չեն տա Իրանի իշխանություններին ատոմային ռումբ մշակել: Այս մասին Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ի հատուկ հեռախոսազրույցում եւ լրագրողների համար ճեպազրույցում։

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այս շաբաթ կայցելի Իսրայել՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ Իրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար։

Սալիվանը, Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արեւելքի տնօրեն Բրեթ ՄաքԳուրքի եւ այլ ամերիկացի պաշտոնյաների հետ միասին, կհանդիպի նաեւ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մուհամեդ Աբասի հետ՝ պաղեստինցիների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների ամրապնդումը քննարկելու համար, ասել է պաշտոնյան:

Այցի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կգերակշռի Իրանի կողմից ենթադրյալ սպառնալիքի թեման, քանի որ բանակցողները հայտնում են Վիեննայում դանդաղ բանակցությունների մասին, որոնք ուղղված են Իրանի հետ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերսկսմանը:

Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը, լրագրողների հետ զրույցում, անանուն մնալու պայմանով հայտնել է, որ ԱՄՆ եւ Իսրայելի պաշտոնյաները կխոսեն այն մասին, թե ինչ են ակնկալում տեսնել առաջիկա շաբաթներին Իրանի հետ հարաբերություններում:

«Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես ենք գնահատում Իրանի միջուկային ծրագրի վիճակը,- ​​ասել է պաշտոնյան։- Դա լավ հնարավորություն կլինի նստել դեմ առ դեմ եւ խոսել բանակցությունների վիճակի, այն ժամկետների մասին, որոնց շրջանակներում մենք աշխատում ենք, եւ կրկին ընդգծել, որ քիչ ժամանակի ունենք»։

Միացյալ Նահանգները կարծում են, որ մեկ միջուկային մարտագլխիկի համար բարձր հարստացված ուրան արտադրելու Իրանի առաջխաղացման ժամանակը «շատ կարճ» է եւ տագնապալի, անցյալ շաբաթ հայտարարել էր ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան: Իրանը հերքում է միջուկային զենք ստեղծելու փորձերը։

Բայդենի վարչակազմի ներկայացուցիչն ասել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը լիովին համաձայն են, որ Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ստեղծել:
Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ բանակցությունները դադարեցվել են մինչեւ հաջորդ շաբաթ։

Իսրայելցիների հետ իր բանակցություններում Սալիվանը կվերահաստատի ԱՄՆ-ի հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը: Հայտարարության մեջ ասվում է, որ Սալիվանը Աբասի հետ կքննարկի խաղաղության ու անվտանգության խթանման եւ ԱՄՆ-Պաղեստին կապերի ամրապնդման շարունակական ջանքերը` ինչպես պաղեստինցիների, այնպես էլ իսրայելցիների համար: