Ամուսնալուծությունից առաջ Գրիգորի Լեպսը կնոջը ոսկերչական ընկերություն է նվիրել
Վերջերս հայտնի է դարձել, որ Գրիգորի Լեպսն ու նրա կինը՝ Աննա Շապլիկովան, 20 տարվա ամուսնությունից հետո բաժանվում են։ Ամուսնալուծության գործընթացից առաջ նրանք սկսել են կիսել ունեցվածքը։ Երգչուհին կնոջը շքեղ նվեր է մատուցել՝ նրան փոխանցելով իր «Джи Эл Джуерли» ընկերությունը, որը ոսկերչական զադրեր է վաճառում։
Երաժիշտն ու համասեփականատերը (Սայիդ Հուսուեւ) դուրս են եկել ընկերության հիմնադիրների շարքից, եւ դեկտեմբերի 15-ից Աննա Շապլիկովան բիզնեսի միակ սեփականատերն է։ Նշված ՍՊԸ-ի շրջանառությունը նախորդ տարվա ընթացքում կազմել է 18 միլիոն ռուբլի, մաքուր եկամուտը՝ 3,2 միլիոն։ Այնպես որ, Գրիգորիի կինն այժմ սեփական բիզնեսն ունի։ Նրանք եւս մի քանի բիզնես նախագիծ ունեն, որոնք եւս ենթակա են բաժանման, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Լրատվամիջոցների գնահատմամբ՝ Լեպսի եւ Շապլիկովայի անշարժ գույքը միայն միլիարդների արժեք ունի։ Նրանք ամուսնության ընթացքում համատեղ երկու բնակարան են ձեռք բերել Մոսկվայում, երկու մեծ առանձնատներ քաղաքից դուրս, ինչպես նաեւ հողամաս։
Լեպսի ու նրա կնոջ ամուսնալուծության գործընթացը կսկսվի դեկտեմբերի 20-ին։ Ըստ ամենայնի՝ արտիստը դժվարությամբ է հաղթահարում բաժանումն Աննա Խապիլոկավից։ Ամուսնալուծության մասին լուրից հետո նա հիպերտոնիկ կրիզով հայտնվել է հիվանդանոցում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը