Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել ԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Լրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համար ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետ Չկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվել

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԹանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացըՑանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունըԳագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսովՄենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել ԱդրբեջանՆրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկըԱրարատ-Արմենիան պարտություն կրեց Պորտուգալիայում
Քաղաքականություն

Նիկոլը չունի մանդատ ժողովրդի կողմից Հայաստանը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան

ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող որևէ անձ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնույթի որևէ փաստաթուղթ այսպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առոչինչ է: Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ և նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների և աջակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Սա թող իմանան բոլորը։ Նիկոլը չունի մանդատ ժողովրդի կողմից Հայաստանը նոր զիջումների տանելու: Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է լինելու»,- ասաց նա։

Նրա խոսքով` Հայաստանի, որպես ազգային և ինքնիշխան պետության զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակության և սերունդների իրավունքների պահպանումն ու ամրապնդումն է։

«Արցախի, Հայաստանի գոյության ու անվտանգության հիմնահարցերը փոխկապակցված են, Արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ու կայուն խաղաղության ապահովման երաշխիքը ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքի անվերապահ կիրառումն է՝ բացառելով Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակի ամրագրում։ Անհրաժեշտ է ամրագրել Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու՝ Հայաստանի հանձնառությունը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա համոզված է, որ պետության անկումը կասեցնելու միակ տարբերակը մնում է կազմակերպված ներկայությունը փողոցում. «Սուտ խոստումներով և կեղծ կարգախոսներով վերարտադրված իշխանությունը այլևս չունի ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը»:

Նա նշեց, որ չնայած ՏԻՄ ընտրություններում բազմաթիվ ապօրինություններին իշխանությունները չեն կարողացել գրանցել իրենց համար ցանկալի արդյունքներ։

«Հետընտրական շրջանում իշխանությունները, գործի դնելով կամակատար դարձած իրավապահ համակարգը, փորձում են նենգափոխել ժողովրդի կամարտահայտությունը․ դա դրսևորվում է մանդատագողությամբ, սպառնալիքներով, առևանգումների և ձերբակալությունների տեսքով։ Փաստորեն, ՏԻՄ ընտրություններով իշխանությունները մեկ անգամ ևս վերահաստատեցին, որ իրենց միակ գերխնդիրն իրենց իշխանության պահպանումն է, որևէ կապ չունեն ժողովրդավարության, քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի, ազատ ընտրություններ կազմակերպելու հետ։ Դա իրենց համար ընդամենը կարգախոս է և ֆեյսբուքյան գրառում»,-ասաց Իշխան սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը խոսքով` այս իշխանությունը աղետաբեր է Արցախի և հայության համար․ պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն:

«Խոշոր հաշվով այս իշխանությունների նկարագիրը պարզ է․ ապազգային, անհայրենիք, անսրբություն մարդկանց մի խումբ, ովքեր երկիրը տանում են շարունակական պարտության»,-ասաց նա:

Ստեղծված իրավիճակից ելքը ՀՅԴ-ն համարում է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում համազգային դիմադրության ձևավորումը։

«Դիմադրություն, որը պետք է համահայկական միասնությամբ վիժեցնի Հայաստանի թրքացման և Արցախի հայաթափման արդեն իսկ գործի դրված ծրագիրը, դիմադրություն,որը պետք է ուղղված լինի մեր թշամիներին և նրանց սպասարկող ուժերին, դիմադրություն, որը ամբողջ աշխարհին ցույց կտա, որ հայ ժողովուրդը ծնկի չի եկել, պատերազմի արդյունքները դատավճիռ չեն, հայ ժողովուրդը իր հայրենիքում ապրելու, զարգանալու և իր ինքնությունը պահելու կամք և վճռականություն ունի: Դյուրին չի լինելու, այս պայքարը ենթադրում է նաև դիմանալ հալածանքներին, դիմագրավել ճնշումներին, տեղիք չտալ սադրանքներին, այս պայքարի հաջողությունը պահանջում է նաև տոկունություն և զոհաբերություն: Մենք՝ դաշնակցականներս, մեր պատմության 131 տարիների ընթացքում շատ դժվարությունների միջով ենք անցել, մենք սովոր ենք և՛ բռնճնշումների, և՛ զոհաբերության, բայց միշտ կարողացել ենք հաղթահարել իրավիճակը և պատվով դուրս գալ, քանի որ մեր կողքին, մեր մեջ և մեզ հետ ունեցել ենք ձեզ պես համակիրներ, գործընկերներ, աջակիցներ, հայ ժողովրդի արժանավոր զավակներ՝ ում հետ կրկին մենք պատրաստ ենք պայքարել, ոտքի կանգնել և հաղթել»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը ամփոփեց իր խոսքը` ասելով, որ Արցախի չի հայաթափվելու, Հայաստանը չի թրքացվելու, Սյունիքը չի զիջվելու, իսկ պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է։