Կիմ Չեն Ընի քրոջ պաշտոնը բարձրացվել է
Հարավկորեական Yonhap գործակալությունը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, նոր՝ ավելի բարձր պաշտոն է զբաղեցրել երկրի պետական ապարատում, փոխանցում է «ГазетаРу»-ն։
Այս տեղեկությունը հիմնվում է հյուսիսկորեական ԶԼՄ-ների տվյալների վրա, որոնց համաձայն՝ Հյուսիսային Կորեայի նախորդ առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողությունների ժամանակ Կիմ Յո Չժոնը լուսանկարներից մեկում Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի ներկայացուցիչների հետ էր պատկերված։ Բացի այդ, նրա անունը հնչել է քաղբյուրոյի գործող ութ անդամներին թվարկելիս։
Չնայած պաշտոնական տեղեկության բացակայությանը՝ նշվում է, որ ստացված տեղեկությունները կարող են նշանակել, որ Կիմ Յո Չժոնը կարող էր զբաղեցնել քաղբյուրոյի անդամի կամ տեղակալի պաշտոնը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը