Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել ԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Լրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համար ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետ Չկա պետությունից ավելի կարևոր բան

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԹանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացըՑանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունըԳագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսովՄենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել ԱդրբեջանՆրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկը
Տեսանյութեր

Լաչինի միջանցքում անցակետեր տեղակայելը, ըստ էության, նշանակում է Արցախի և Հայաստանի վերջ. Տիգրան Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը հայտնի սուտասան է, և նրա հայտարարությունները որպես հիմք ընդունելու և տրամաբական վերլուծություններ անելու անհրաժեշտություն չեմ զգում։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ որեւէ տարբերակ չկար Արցախի հարցը լուծել առանց տարածքային զիջումների:

«Նույն 2016 թվականի աշնանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այստեղ խնդիրը որևէ ձևով թշնամու հայտարարությունները մեր դաշտ բերելը չէ, բայց նույնիսկ Ադրբեջանի նախագահը խոստովանում էր, որ ոչ միայն ինքնորոշման իրավունքի իրացումը օրակարգի հարց է եղել, այլ այդ թեման միջազգային տարբեր դերակատարների կողմից Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու գործոն է եղել։ Եվ այս իրավիճակում հավատալ և հետևել Նիկոլ Փաշինյանի ոչ տրամաբանական հայտարարություններին ես կարծում եմ՝ ճիշտ չէ։ Կա նաև երկրորդ հանգամանքը․ այն հայտարարությունները, որոնք այդ ժամանակ արտահայտվել են համանախագահների՝ տարածաշրջան այցերից և համանախագահ երկրների ղեկավարների 5 հայտնի հայտարարություններից հետո, դրանցում ամենակարևոր դրույթը արձանագրում էր հիմնարար սկզբունքների առկայությունը բանակցային գործընթացքում։ Սրանք ցույց են տալիս, որ բանակցությունները տեղի են ունեցել այդ հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասաց նա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ուղղված այս իշխանությունների փորձերին, նա ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների նոր շրջափուլի մասին չեն խոսում Երևանում, խոսում են Անկարայում:

«Երբ 2009 թվականին սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, միջնորդ պետություններն ու մեր տարածաշրջանում ակտիվություն դրսևորող հիմնական քաղաքական խաղացողները հայտարարեցին, որ գործընթացը կարող է տեղի ունենալ միայն առանց նախապայմանների, ինչն էլ տեղի ունեցավ, և Հայաստանի համար առաջնային հարց դարձավ Արցախյան հակամարտությունը որևէ կերպ չկապել այս գործընթացի հետ։ Հայաստանը ստիպված եղավ հետ կանչել իր ստորագրությունը փաստաթղթից, երբ Թուրքիան ինչ-որ փուլում սկսեց հետ կանգնել իր պայամանավորվածություններից և հանդես գալ Արցախի հարցի շուրջ նախապայմանով։ Չնայած այս գործընթացը Հայաստանի համար բարենպաստ ավարտ չունեցավ, բայց արձանագրվեց, որ Հայաստանը հանդես է գալիս, որպես կառուցողական կողմ, տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության ապահովման կողմնակից, միջազգային առւոմով ունեցավ իմիջային բարձրացում՝ ի տարբերություն Թուրքիայի, որի վերաբերյալ գնահատականները բաց տեքստով արտահայտվում էին։ Հիմա ունենք այլ իրավիճակ։ Նախ, հայ-թուրքական հարաբերությունների նոր շրջափուլի մասին չեն խոսում Երևանում, խոսում են Անկարայում։ Այս գործընթացում բանագնացներ նշանակելու մասին Հայաստանում խոսում են այն բանից հետո, երբ Անկարայից բաց հայտարարություններ են հնչում։ Հայաստանի ԱԳ նախարարը մի քանի շաբաթ առաջ հայտարարում է, որ այս գործընթացը առաջ չի գնում, որովհետև Թուրքիան Սյունիքով միջանցքի նախապայմաններ է առաջ քաշում, բայց փաստորեն արդեն սկսվել է գործընթաց։ Եթե համեմատում ենք մեկնարկային իրավիճակները 2021-ին և 2009-ին, ակնհատ է, որ մենք հենց մեկնարկում արդեն մի քանի հետքայլ ենք կատարում, որևէ կերպ չի շոշափվում հայկական շահը, որովհետև այն նախապայմանը, որը դրվում է և փորձում են փաթեթավորել տնտեսական-սոցիալական տարբեր ձեռքբերումներով, իրականում մեզ համար ունի շատ խոցելի և երկրի պետականության համար սպառնալիք ներկայացնող կողմ՝ միջանցքը, քանի որ դրա ամրագրումը կամ վերջին շրջանում Ադրբեջանի բարձրացրած հարցը Լաչինի միջանցքում անցակետեր տեղակայելու մասին, ըստ էության նշանակում է Արցախի և Հայաստանի Հանրապետությունների վերջ»,-ասաց նա։

Աբրահամյանի խոսքով` Ադրբեջանն ու Թուրքիան ունեն իրենց հստակ մոտեցումները, առանցքային հարցերը, դրանք ներկայացնում են, բարձրացնում են օրակարգ։

«Ավելին՝ առաջին տեղում են պահում հարցեր, որոնք որևէ ձևով չեն տեղավորվել նոյեմբերի 9-ի հայտարարության կամ հունվարի 11-ի հայտարարությունների մեջ։ Հայաստանի իշխանություններն էլ փորձում են ստամոքսային տրամաբանություն բերել մեզ՝ ցույց տալով, թե դա մեզ կբերի տնտնեսական աշխուժություն, սոցիալական իրավիճակի բարելավման։ Բայց չեն խոսում, որ մարդիկ տարրական անվտանգային խնդիրներ են ունենալու իրենց երկրում»,- եզրափակեց նա։