Մակրոնը կրկին հանդիմանել է Ավստրալիային` սուզանավերի հետ կապված իրավիճակի համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին հանդիմանել է Ավստրալիային` սուզանավերի հետ կապված իրավիճակի համար։
«Այս կառավարությունն ու այս վարչապետն իրենց վատ են պահել։ Դա ակնհայտ է»,-ասել է Մակրոնը TF1-ին տված հարցազրույցում:
«Մենք արձագանքեցինք ամենակոշտ ձեւով։ Եվ դա երկարատեւ կլինի»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։
Սեպտեմբերի կեսերին Ավստրալիան պաշտպանության եւ անվտանգության մասին համաձայնագիր է կնքել Միացյալ Թագավորության եւ ԱՄՆ-ի հետ AUKUS գործընկերության շրջանակում եւ հայտարարել, որ դուրս է գալիս ֆրանսիական Naval Group ընկերության հետ 56 միլիարդ եվրո արժողությամբ սուզանավերի գործարքից: Ֆրանսիայի հետ պայմանագիրը նախատեսում էր Barracuda դասի 12 հարվածային սուզանավերի արտադրություն։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը պայմանագիրը խզելու Ավստրալիայի որոշումն անվանել է «հարված թիկունքից»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը