Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը սատարել է միջազգային երկխոսությունը հանուն ուկրաինական հարցի կարգավորման
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը աղոթում է Ուկրաինայի եւ լուրջ միջազգային երկխոսության միջոցով լարվածությունը կարգավորելու համար: Այդ մասին հովվապետն ասել է ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ Սուրբ Պետրոսի հրապարակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Աղոթում եմ հանուն Ուկրաինայի, նրա բոլոր եկեղեցիների ու կրոնական համայնքների, ժողովրդի ու լուրջ միջազգային երկխոսության, ոչ թե զենքի միջոցով լարվածության կարգավորման: Թող գալիք Սուրբ Ծնունդը խաղաղություն ավետի Ուկրաինային»,-ասել է Ֆրանցիսկոսը: Բացի այդ, հովվապետը խորը հիասթափություն է հայտնել աշխարհում զենքի արտադրության ծավալների վերջին վիճակագրության վերաբերյալ: «Այս տարի ավելի շատ զենք է արտադրվել, քան նախորդ տարի: Զենքը ելք չէ»,-հավելել է նա:
Վերջին շրջանում Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են կարծիքներ Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անվանել է այդ տեղեկատվությունը դատարկաբանություն եւ լարվածության անհիմն սրում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ ոքի համար սպառնալիք չէ: Միեւնույն ժամանակ Պեսկովը չի բացառել սադրանքների հավանականությունը, որպեսզի արդարացվեն այդպիսի հայտարարությունները, եւ նախազգուշացրել, որ Ուկրաինայի հարավ-արեւմուտքում ճգնաժամը լուծելու ուժային որոշումները լուրջ հետեւանքներ կունենան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը