Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել ԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Լրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համար ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետ Չկա պետությունից ավելի կարևոր բան

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԹանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացըՑանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունըԳագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսովՄենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել ԱդրբեջանՆրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկը
Հայաստան

Թուրքական պարտադրանք 3+2-ին Փաշինյանը չի՛ կարող չմասնակցել. գործ ունենք նախապես գծված պրոյեկտի հետ. Ռուբեն Մելքոնյան

Մոսկվայում այսօր մեկնարկել է «3+3» հարթակի առաջին հանդիպումը: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Մասնակից երկրները քննարկմանը ներկայացել են փոխարտգործնախարարների մակարդակով։

Հայաստանի՝ այս ձևաչափով մասնակցության մասին չորեքշաբթի օրը Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել դրան, եթե այն իր բովանդակությամբ չի խոչընդոտում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով այս ձևաչափին Հայաստանի մասնակցության մասին, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ընդգծեց՝ այս ֆորմատն ամբողջությամբ թուրքական է, որն առաջին անգամ նախաձեռնվել է 2008 թվականին ռուս-վրացական պատերազմից հետո, իսկ հիմա Վրաստանը հստակ հայտարարել է, որ չի մասնակցի՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների պատճառով, որովհետև Վրաստանում գիտակցում են, որ այդտեղ քննարկվելու է Աբխազիայի և Օսիայի հարցը։

«Հիմա հարց՝ արդյո՞ք այս ձևաչափում չի քննարկվելու Արցախի կարգավիճակի հարցը. քննարկվելու է։ Փաշինյանի ասածները, թե պատրաստ են քննարկումների, եթե դրանք այլ ձևաչափերի չեն խանգարում, իրականության հետ կապ չունեն։ Այս ձևաչափի հանգուցային շեշտը հետևյալն է՝ առանց կոնֆլիկտների տարածաշրջան. իսկ այս տարածաշրջանում կոնֆլիկտներից մեկը Աբխազիայի և Օսիայի հարցն է, մյուսը՝ Արցախինը, և, փաստորեն, Վրաստանը դա գիտակցում է՝քննարկմանը չի մասնակցում, իսկ Հայաստանը մասնակցում է»,- ասաց Մելքոնյանը։

Նրա փոխանցմամբ՝ 3+2 ձևաչափի նպատակն է՝ տարածաշրջանային տերությունների միջոցով լուծել առկա խնդիրները, սակայն Հայաստանը որևէ բան չի կարող լուծել, որովհետև Հայաստանը սուբյեկտ չէ։

Մելքոնյանն այս ձևաչափը նմանեցրեց պարտադրված ամուսնության հետ, որտեղ հարսնացուի կամ փեսացուի կարծիքը որևէ մեկը չի հարցնում։

«Հայաստանի կարծիքը որևէ մեկը չի հարցնում, մեզ սրան մասնակցել պարտադրում է իրավիճակն ու մեր թուլությունը։ Կա նաև որոշակիորեն ռուս-թուրքական պարտադրանք, որովհետև Ռուսաստանի համար սա ձեռնտու է, որովհետև այստեղ կարող է քննարկվել երկաթուղու հարցը։ ՌԴ-ն պետք է սրան մասնակցություն ունենա նաև հավասարակշռություն պահպանելու համար»,- ասաց թուրքագետը։

Ըստ Մելքոնյանի՝ Նիկոլ Փաշինյանն այս ձևաչափին չի կարող համաձայնություն չտալ, որովհետև 3+2-ը ենթադրում է տարածաշրջանում ճանապարհների բացում, իսկ դա նշանակում է՝ Սյունիքով միջանցքի տրամադրում։

«Բանակցությունների ժամանակ, սովորաբար պետություններն ունենում են ինչ-որ բան՝ տալու և վերցնելու, Հայաստանն այդ բանակցությունների սեղանին որևէ բան չունի առաջարկելու և չունի ռեսուրս դրված պահանջները մերժելու։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ կարծես գործ ունենք մի՝ նախապես գծված պրոյեկտի հետ, որը իրականություն է դառնում, և որին հայկական պետությունը զոհաբերվում է շատ կոպիտ ձևով»,- ասաց Մելքոնյանը՝ շեշտելով՝ այս ֆորմատի հնարավոր տապալման միակ հույսն աշխարհաքաղաքական ցնցումներն են, իսկ Հայաստանի պարագայում՝ իշխանափոխությունը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում