Chanel-ն արձագանքել է քննադատությանը չափազանց թանկ օրացույցի պատճառով
Chanel նորաձեւության տան նախագահ Բրունո Պավլովսկին խոսել է ընկերության՝ «անհիմն» թանկ «аdvent» օրացույցի մասին, որը սոցիալական ցանցերում քննադատության էին ենթարկել գնորդները։ Նրա խոսքեր մեջբերել է WWD-ն։
«Chanel No. 5» բույրի հարյուրամյակին նվիրված «аdvent» օրացույցն ընդհանուր առմամաբ 27 փաթեթ ունի, որոնց պարունակությունը տարբեր է՝ թեւնոցներ, տոնածառին զարդեր, քսուք, նվերի դատարկ փաթեթ։ Հավաքածուի գինը կազմում է 825 դոլար։
Ապրանքանիշի ներկայացուցիները զղջում են, որ հիասթափեցրել են գնորդներին եւ խոստացել են ապագայում առավել ուշադիր լինել հարցի նկատմամբ։ «Մենք կարծում էինք, թե հաճույք կպատճառենք մշտական գնորդներին՝ նրանց նման արտադրանք ներկայացնելով։ Մենք ապագայում, անխոս, ավելի ուշադիր կլինենք։ Ամեն դեպքում, մենք հիասթափություն կամ վեճեր առաջ բերելու նպատակ չունենք»,- պարզաբանել է ապրանքնաիշի ղեկավարը։ Նա նաեւ ընդգծել է, որ օրացույցի ստեղծման համար միայն էկոլոգիական նյութեր են օգտագործվել։
Ավելի վաղ @eliseharmon հայտնի բլորգերը տեսանյութով ներկայացրել էր, թե ինչպես է բացում օրացույցն ու բազմաթիվ դիտումներ էր հավաքել։ Այն արագ տարածվել էր համացացնում եւ ապրանքանիշի հասցեին բազմաթիվ բացասական կարծիքներ էին հնչել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը