Մաղավուզ գյուղում ՌԴ քաղաքացու նկատմամբ ոստիկանների կողմից բռնության դեպքով քրգործ է հարուցվել. Արցախի ՄԻՊ
2021 թվականի նոյեմբերի 22-ին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում բնակվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՄԻՊ-ից:
«Սահմանված կարգով բողոքը ուսումնասիրելուց հետո «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` բողոք ներկայացրած անձի գրավոր համաձայնությամբ, որոշում է ընդունվել բողոքն այլ մարմնի՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության քննարկմանը փոխանցելու վերաբերյալ: Բողոք ներկայացրած անձը ծանուցվել է որոշման մասին:
Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիման վրա Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 2021 թվականի նոյեմբերի 24-ին Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու մարդու իրավունքների և ազատությունների լիակատար պաշտպանության, խոշտանգումների և այլ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հարցում»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը