Պուտինը շնորհավորել է «Եդինայա Ռոսիա»-ի անդամներին կուսակցության 20-ամյակի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա»-ին շնորհավորել է կուսակցության 20-ամյակի կապակցությամբ «Եդինայա Ռոսիա»-ի XX համագումարի նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Շնորհավորում եմ կուսակցության 20-ամյակի կապակցությամբ եւ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր անփոփոխ աջակցության համար: Մաղթում եմ հաջողություն եւ միայն առաջ գնալու ձգտում։ Միասին՝ հանուն Ռուսաստանի»,-ասել է Պուտինը։
«Եդինայա Ռոսիայի ստեղծումից ի վեր՝ նրա ուժեղ կողմը եղել է հայրենի երկրի համար պատասխանատվություն ստանձնելու, ժողովրդի համար աշխատելու կարողությունը: Կուսակցությունը բազմիցս ապացուցել է, որ իր գործով բավարարում է այդ պահանջները՝ վճռական ներդրում ունենալ այն համակարգային ու երբեմն մահացու վտանգավոր ռիսկերի հաղթահարման գործում, որոնք 90-ականների եւ 2000-ականների սկզբին սպառնում էին ոչ միայն քաղաքացիների անվտանգությանը, այլեւ մեր Հայրենիքի գոյությանը»,-հավելել է Պուտինն՝ ընդգծելով, որ կուսակցությունը 20 տարիների ընթացքում ամուր եւ հետեւողականորեն հայրենասիրական դիրքորոշում է դրսեւորել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը