Հայտնի է դարձել Ալեքսանդր Գրադսկու մահվան պատճառը
Երգիչ եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին մահացել է ուղեղի կաթվածից, հաղորդում է РЕН ТВ-ն: Նոյեմբերի 26-ին արտիստը շտապ հոսպիտալացվել էր Մոսկվայում։ Հաղորդվում էր, որ նա տանը վատ է զգացել, բժիշկները ինսուլտ են կասկածել։
Մեր տեղեկություններով՝ 72-ամյա ժողովրդական արտիստը եղել է նեյրոնիմացիայի բաժանմունքում։ Նրա մոտ գլխուղեղի կաթված է եղել (իշեմիկ ինսուլտ), — ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ արտիստի շրջապատի աղբյուրը պատմել էր, որ Գրադսկին 2021 թվականի սեպտեմբերին կորոնավիրուսով հիվանդանալուց հետո իրեն շատ վատ է զգացել: Հոկտեմբերի վերջին նա երեք շտապօգնություն է կանչել տուն, իսկ մի անգամ բժիշկները ստիպված են եղել նրան այցելել երկու անգամ: Նա հավելել է, որ Գրադսկին նաեւ հաճախ է մտերիմներին բողոքել ոտքերի ցավերից:
Ալեքսանդր Գրադսկին մահացել է նոյեմբերի 28-ի գիշերը՝ 72 տարեկան հասակում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը