Ռուսաստանը եւ Չինաստանը տարբեր գաղափարախոսություններ ունեցող երկրների խաղաղ գոյակցության կոչ են արել
ԱՄՆ-ում Ռուսաստանի եւ Չինաստանի դեսպաններ Անատոլի Անտոնովը եւ Ցին Հանը National Interest-ում հրապարակված հոդվածում տարբեր գաղափարախոսական եւ սոցիալական համակարգեր ունեցող երկրների խաղաղ գոյակցության եւ փոխշահավետ համագործակցության կոչ են արել, գրում է Gazeta-ն։
«Չինաստանը եւ Ռուսաստանը կոչ են անում երկրներին դադարեցնել «արժեքակողմնորոշված դիվանագիտության» օգտագործումը՝ պառակտում եւ առճակատում հրահրելու համար, հավատարիմ մնալ փոխադարձ հարգանքին եւ փոխշահավետ համագործակցության մեջ մտնել միջազգային հարաբերություններում եւ աշխատել տարբեր գաղափարախոսություններ ունեցող երկրների միջեւ ներդաշնակ գոյակցության ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։
Հեղինակները նաեւ մեղադրել են ԱՄՆ-ին, որը չի հրավիրել Չինաստանին եւ Ռուսաստանին Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին։ Անտոնովը եւ Հանը Վաշինգտոնին խորհուրդ են տվել Մոսկվային եւ Պեկինին քննադատելու փոխարեն կենտրոնանալ սեփական խնդիրների վրա՝ որպես օրինակ բերելով ցույցերը ռետինե փամփուշտներով եւ արցունքաբեր գազով ցրելը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը