Իսրայելն «արտակարգ դրության եզրին» է կորոնավիրուսի նոր տարբերակի պատճառով
Իսրայելն «արտակարգ իրավիճակի եզրին է» այն բանից հետո, երբ իշխանությունները Մալավիից վերադարձած ուղեւորի մոտ հայտնաբերեցին երկրում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը: Այս մասին հայտարարել է վարչապետ Նաֆտալի Բենեթը, փոխանցում է AP-ն։
Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի նոր տարբերակ է հայտնաբերվել, որը գիտնականների կարծիքով մտահոգիչ է երկրի ամենախիտ բնակեցված Գաուտենգ նահանգի երիտասարդների շրջանում մեծ թվով մուտացիաների եւ երիտասարդների շրջանում արագ տարածման պատճառով:
Կառավարության նիստին, որը հրավիրվել էր քննարկելու նոր տարբերակը, վարչապետ Բենեթն ասել է, որ շտամը վարակիչ է եւ դելտա տարբերակից ավելի արագ է տարածվում: «Մենք այժմ գտնվում ենք արտակարգ դրության եզրին,- ասել է նա:- Խնդրում եմ բոլորին պատրաստ լինել եւ ամբողջությամբ ներգրավվել շուրջօրյա աշխատանքի մեջ»։
Հինգշաբթի ուշ երեկոյան Իսրայելը Հարավային Աֆրիկան եւ աֆրիկյան վեց այլ երկիր «կարմիր երկրներ» հայտարարեց, որոնցից օտարերկրյա քաղաքացիների մուտքն Իսրայել արգելված է։ Իսրայելցիներին արգելված է այցելել այդ երկրներ, իսկ նրանցից վերադարձողները պետք է մեկուսացման շրջան անցնեն։
Անցյալ տարեվերջին Իսրայելը սկսեց պատվաստումների առաջին եւ ամենահաջող արշավներից մեկն աշխարհում, եւ բնակչության գրեթե կեսը վերապատվաստումներ է ստացել: Իսրայելը վերջերս ընդլայնեց քարոզարշավը՝ ներառելով 5 տարեկան եւ բարձր երեխաներին:
Բայց երկիրը միայն վերջերս է կարողացել զսպել դելտա տարբերակով առաջացած վարակների ալիքը։ Համավարակի սկզբից Իսրայելում գրանցվել է առնվազն 8182 մահվան դեպք։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահին գրանցված է ավելի քան 7000 ակտիվ դեպք, այդ թվում՝ 120-ը` ծանր։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ