Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ

«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայաստան

Չէ՞ որ հնարավորություն կար ավելի վաղ կնքել հրադադարի համաձայնագիրը․ ինչպե՞ս էր հնարավոր հանձնել Շուշին․ Կոնստանտին Զատուլին

Գորդյան հանգույցը կտրելը, ինչպես դա արել է Ալեքսանդր Մակեդոնացին, ամենապարզ լուծումն է։ Բայց բնավ պարտադիր չէ, որ դրան հաջորդի այդ հանգույցը կտրողի համար ձեռնտու հետևանք, արձագանքելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատություններին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Նա ընդգծել է, որ թեպետ կառույցի դիրքորոշումը մեծ չափով որոշում է Ռուսաստանը, սակայն Ադրբեջանն ամրապնդում, զարգացնում է իր հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլև ՀԱՊԿ մյուս անդամների հետ, որոնք շատ զգուշորեն են արձագանքում ՀԱՊԿ-ը գործարկելու ցանկացած կոչի, սակայն դա չի նշանակում, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին ընդհանրապես չի արձագանքում։

«Եթե իսկապես առաջանա լայնամասշտաբ ռազմական գործողությունների սպառնալիք, ապա,իհարկե, ՀԱՊԿ-ը պարտավոր կլինի ներգրավվել Հայաստանի կողմից՝ որպես դաշնակցի, եթե նրա դեմ ագրեսիա իրականացվի։ Այս առումով հայկական կողմի ոչ մի ուղերձ անուշադրության չի մատնվում։ Եվ ես համամիտ չեմ ձեզ հետ, երբ ասում եք՝ ՀԱՊԿ-ն ընդհանրապես չի արձագանքում։ Արձագանքում է, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տարբեր ժամանակահատվածներում հանդիպել է ՀՀ ղեկավարության հետ, քննարկումներ անցկացրել և այլն։ Այլ հարց է, որ ըստ իս, Հայաստանը պետք է նաև իր մեջ փնտրի ղարաբաղյան այս պատերազմի հետ կապված բազմաթիվ խնդիրների աղբյուրը», - ասել է Զատուլինը և ընդգծել, որ քաղաքական զարգացման որոշակի փուլում Հայաստանի ղեկավարությունը ներքաղաքական խնդիրները վեր է դասել համազգային ու արտաքին քաղաքական նպատակներից։

«Ես գիտեմ մարդկանց տրամադրությունները Ղարաբաղում։ Նրանք լուրջ դժգոհություններ ունեն այն առնչությամբ, որ Հայաստանն ինչպես հարկն է՝ չի պաշտպանել ԼՂ-ը, պատերազմի ընթացքում լուրջ աջակցություն չի ցուցաբերել ԼՂ-ին, և այդ ամենն ազդել է ռազմական գործողությունների արդյունքների վրա։ Դրանք կարող էին այլ լինել։ Չի ցուցաբերել քաղաքական, դիվանագիտական հմտություն։ Չէ՞ որ հնարավորություն կար ավելի վաղ կնքել հրադադարի այդ համաձայնագիրը։ Իսկապես, տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի ղեկավարությունը չկարողացավ հաղթահարել ԼՂ պաշտպանության խնդիրը և գերադասում էր նախորդ շրջանում Ղարաբաղը դիտարկել որպես բեռ, այլ ոչ իր գործունեության խնդիր», - ասել է Կոնստանտին Զատուլինը։

Նա ընդգծել է նաև, որ Շուշին հանձնելու առեղծվածը մինչ օրս բացահայտված չէ։

«Ես բավական ծանոթ եմ ԼՂ-ին։ Իսկ ինչպե՞ս էր հնարավոր հանձնել Շուշին։ Մի՞թե դա առհասարակ հնարավոր էր և ինչո՞ւ դա տեղի ունեցավ։ Որքանո՞վ է այդ հարցը հետաքննված և բացահայտված այսօրվա դրությամբ», - շեշտել է Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ պատերազմից առաջ էլ, հիմա էլ իշխանության և ընդդիմության միջև լուրջ պայքար է ընթանում, ընդդիմությունը բռնաճնշումների է ենթարկվում Հայաստանում, ինչը ժողովրդավարական նորմերից հեռու դրսևորում է համարել։

«Ի՞նչ գործ ունեն բանտերում ընտրված պատգամավորները, ընտրված քաղաքապետերը, եթե ձեզ մոտ քաղաքական հալածանքներ չկան։ Նրանք բանտարկվել են այն պատճառով, որ ընտրվել են։ Դա ակնհայտ է», - ասել է նա։