Լավրով. ՌԴ-ն Լիբանանին է փոխանցել Բեյրութի նավահանգստում պայթյունի օրվա արբանյակային լուսանկարները
Ռուսաստանը լիբանանյան կողմին է փոխանցել արբանյակային լուսանկարներ, որոնք արվել են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի օրը, եւ հույս ունի, որ դրանք կօգնեն միջադեպի հետաքննությանը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լիբանանի ԱԳՆ ղեկավար Աբդալա Բու Հաբիբի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք դիտարկեցինք 2020թ. օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթյունի հետեւանքով փլուզված ենթակառուցվածքի վերականգնմանը ռուսաստանյան տնտեսական օպերատորների հնարավոր մասնակցության հեռանկարները։ Լիբանանի կառավարության խնդրանքով մենք այսօր հանձնեցինք «Ռոսկոսմոս»-ի տիեզերական լուսանկարահանումների նյութերը, արբանյակային լուսանկարները»,- ասել է նա։
«Հույս ունենք, որ դրանք կօգնեն այդ միջադեպի պատճառների հետաքննությանը։ Այդ հարցը հիմա շատ լուրջ ուշադրության է արժանանում Լիբանանում»,- ընդգծել է նախարարը։
Նախարարը տեղեկացրել է, որ ընդունել է Լիբանանի իր պաշտոնակցի՝ Աբդալա Բու Հաբիբի հրավերը՝ այցելել հանրապետություն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը