Astra ընկերության` ԱՄՆ տիեզերական ուժերի փորձնական բեռով հրթիռն արձակվել է ուղեծիր
Ամերիկյան Astra ընկերության հրթիռային կրիչը՝ ԱՄՆ տիեզերական ուժերի փորձնական բեռով, հաջողությամբ մտել է Երկրի ուղեծիր։ Այս մասին ընկերությունը հայտնել է ուրբաթ օրը Twitter-ի իր էջին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հրթիռն արձակվել է Կադիակ կղզու (Ալյասկա) Խաղաղօվկիանոսյան տիեզերակայանից տեղական ժամանակով 21:16-ին (ուրբաթ Մոսկվայի ժամանակով 09:16-ին):
Ավելի վաղ ընկերությունը 24 ժամով հետաձգել էր հինգշաբթի օրը նախատեսված արձակումը:
Նախորդ նմանատիպ արձակումը, որը տեղի էր ունեցել օգոստոսի վերջին, անհաջող ավարտվեց. արձակումից մի քանի րոպե անց հրթիռի շարժիչներն անջատվեցին, այն կորցրեց կայունությունը եւ տիեզերական ուժերի բեռն ուղեծիր չհասցրեց։
Astra ընկերության մոտ 12 մ երկարությամբ հրթիռային մեքենան նախատեսված է փոքր արբանյակները մերձերկրային ուղեծիր ուղարկելու համար։ Հրթիռը ստեղծած Սան Ֆրանցիսկոյից (Կալիֆորնիա) ընկերությունն ակնկալում է, որ դրա ցածր արժեքը եւ փոքր չափերը, որոնք թույլ են տալիս կրիչը տեղափոխել արձակման վայր սովորական բեռնարկղերով, մրցակցային առավելություն կտա տիեզերական ծառայությունների շուկայում:
2020 թվականին Astra-ն իրականացրել է իր հրթիռի երկու փորձնական արձակում, սակայն դրանք անհաջ են ավարտվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը