Պենտագոնը խոստացել է կանխել ԻՊ-ի վերածնունդն Իրաքում
ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի ԻՊ ահաբեկչական խմբավորումը չվերականգնի իր իշխանությունն Իրաքում, եւ այդ նպատակով մտադիր է առավելագույն աջակցություն ցուցաբերել արաբական կառավարությանը, շաբաթ օրը հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեզ շարունակում է մտահոգել ԻՊ-ն, Իրաքի կառավարությունը եւս մտահոգված է ԻՊ-ի կապակցությամբ: Մենք կանենք ամեն ինչ՝ Իրաքի կառավարությանն աջակցելու եւ այս խմբի հզորության վերականգնումը թույլ չտալու համար»,- ասել է Օսթինը Բահրեյնում ամեն տարի անցկացվող Manama Dialogue տարածաշրջանային անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ:
ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է 2022 թվականին այդ երկրում իր զինվորականների ջանքերը կենտրոնացնել հատկապես իրաքյան զինված ուժերի վերապատրաստման վրա։
«Ուզում եմ հիշեցնել, որ մենք Իրաքում ենք իրաքյան կողմի հրավերով։ Մեր միջեւ հիանալի փոխգործակցություն կա»,- ընդգծել է Օսթինը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը