Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը պատրաստվում է բոյկոտել Պեկինի Օլիմպիական խաղերը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննարկում է Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք 2022 թվականի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Times-ը:
Բրիտանական պարբերականի փոխանցմամբ՝ այս քայլը կարող է բողոքի նշան դառնալ Չինաստանում մարդու իրավունքների իրավիճակի դեմ։ Նշվում է, որ ներկայումս բրիտանական կառավարությունում այս հարցի շուրջ ակտիվ քննարկում է ընթանում։ Ընդ որում, ԱԳ նախարար Լիզ Թրասն աջակցում է նախաձեռնությանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Սպիտակ տունն ընդունում է միջազգային սպորտային միջոցառման բոյկոտի հնարավորությունը։ «Սա քննարկման փուլում է»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով հարցին` արդյոք ԱՄՆ վարչակազմը քննարկում է բոյկոտի հնարավորությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը