Էնթոնի Բլինքեն. ԱՄՆ-ն Աֆրիկան «խոշոր աշխարհաքաղաքական ուժ» է համարում
ԱՄՆ-ն Աֆրիկան «խոշոր աշխարհաքաղաքական ուժ» է համարում: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է AFP-ն։
Չինաստանը Սենեգալում Աֆրիկայի հարցով խոշոր հանդիպումից օրեր առաջ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է աֆրիկյան առաջնորդների գագաթնաժողով գումարել:
Արեւմտաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցության (ECOWAS)` Աբուջայում գտնվող գրասենյակ ուղղված իր ուղերձում Բլինքենը Չինաստանին չի հիշատակել, բայց ասել է, որ գիտի, որ աֆրիկացիները «զգուշանում են թելերից», որոնք հաճախ առաջանում են արտաքին պարտավորությունների հետ կապված: «Ես ուզում եմ հստակեցնել. Միացյալ Նահանգները չեն ցանկանում սահմանափակել ձեր գործընկերությունն այլ երկրների հետ»,- ասել է Բլինքենը: «Մենք ցանկանում ենք էլ ավելի ուժեղացնել ձեր համագործակցությունը մեզ հետ: Մենք չենք ուզում ստիպել ձեզ ընտրել: Մենք ցանկանում ենք ձեզ ընտրություն տալ: Մեր մոտեցումը լինելու է կայուն, թափանցիկ եւ արժեքների վրա հիմնված»,- ասել է նա։
Այլ երկրների ենթակառուցվածքային գործարքները կարող են լինել «անթափանց, հարկադրող, ծանրաբեռնել երկրներին անկառավարելի պարտքերով, վնասել շրջակա միջավայրը եւ միշտ չէ, որ օգուտ են կբերեն այնտեղ ապրող մարդկանց»,- ասել է նա: «Մենք այլ կերպ կվարվենք», - վստահեցրել է Բլինքենը: «Շատ հաճախ աֆրիկյան երկրներին որպես կրտսեր գործընկերների են վերաբերվել, կամ ավելի վատ՝ որպես ոչ հավասարների»,- ասել է Բլինքենը: Սակայն Բայդենի վարչակազմը «համոզված է, որ ժամանակն է դադարեցնել Աֆրիկային որպես աշխարհաքաղաքական սուբյեկտի վերաբերվել եւ սկսել վերաբերվել որպես հիմնական աշխարհաքաղաքական խաղացողի, ինչպիսին այն դարձել է»:
Բլինքենը, որի այցը երեք երկրներ ներառում էր նաեւ Քենիան, խոստացել է համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Covid-19-ի եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը