Ճապոնիան ռեկորդային ծախսեր է նախատեսում պաշտպանական ոլորտում
Ճապոնիան պաշտպանական ռեկորդային ծախսեր է նախատեսում լրացուցիչ բյուջեում, որը կհայտարարվի տնտեսական խթանման փաթեթի հետ մեկտեղ:
Դա տեղի է ունենում Ճապոնիայի եւ արեւմտյան դաշնակիցների, այդ թվում` Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի ռազմականացման աճին արձագանքի ֆոնին:
Ճապոնիան նախատեսում է առնվազն 770 միլիարդ իեն (6.74 միլիարդ դոլար) հատկացնել պաշտպանությանը լրացուցիչ բյուջեում, որը տնտեսական խթանման փաթեթի մաս կդառնա, հաղորդում է Kyodo News-ը:
Այդ գումարը կգերազանցի 2019 ֆինանսական տարվա բյուջեով նախատեսված 430 միլիարդ իենը եւ հրթիռների եւ պարեկային ինքնաթիռների, ինչպես նաեւ հարավ-արեւմտյան կղզիների մոտ պաշտպանական ուժերի ամրապնդման ծախսեր կներառի:
Ճապոնիան պարտավորվել է պահել ռազմական բյուջեն իր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1 տոկոսի սահմաններում, ինչը մեղմացրել է ներքին եւ միջազգային մտահոգությունները Երկրորդ համաշխարհային պատերազմին հանգեցրած ցանկացած ռազմատենչության վերսկսման կապակցությամբ:
Սակայն Հարավչինական ծովում Չինաստանի զինված ուժերի աճող մտահոգությունների ֆոնին իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) նպատակ է դրել ՀՆԱ-ի 2 տոկոսը կամ ավել ծախսել ռազմական ոլորտում:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը գումար է պահանջում հայրենական անտեսանելի կործանիչի եւ հրթիռների համար, որոնք, ի թիվս այլ բաների, կարող են ավելի քան 1000 կմ անցնել, մինչդեռ երկիրը նաեւ ուժեղացնում է իր կարողությունները կիբերնետիկական, տիեզերական եւ էլեկտրամագնիսական պատերազմի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը