Պենելոպա Քրուսը պատմել է Պեդրո Ալմոդովարի հետ հարաբերությունների մասին
Variety-ին տված հարցազրույցում Պենելոպա Քրուսը պատմել է ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի հետ հարաբերությունների մասին։ Դերասանուհին նկարահանվել է ռեժիսորի ութ ֆիլմում, որոնցից վերջինը «Զուգահեռ մայրեր» դրաման է։
Քրուսն ու Ալմոդովարն առաջին անգամ միասին աշխատել են «Կենդանի մարմին» ֆիլմի վրա, որը թողարկվել է 1997թ․-ին։ Նրանք անմիջապես ընկերացել են, իսկ 20 տարվա հարաբերությունների ընթացքում գրեթե ընտանիք են դարձել։
Քրուսի խոսքով՝ Ալմոդովարի հետ ընկերական կապն առաջին հերթին հիմնված է վստահության եւ փոխըմբռնման վրա։ Ամեն դեպքում, նկարահանումների ընթացքում դերասանուհին եւ ռեժիսորը պահպանում են մասնագիտական հեռավորությունը։
«Նա երբեք կոպիտ չի լինում։ Բայց եթե ես դուբլ եմ անում, որը նրան դուր չի գալիս, կամ նա զգում է, որ ես 100 տոկոսով չեմ տրվում գործին, ասում է այդ մասին։ Նկարահանումների ընթացքում մենք հեռավորություն ենք պահպանում, որը պաշտպանում է մեր հարաբերությունները։ Բայց նույնիսկ այն դեպքում, որ առաջին հայցքից կարող է թվալ, թե ես չեմ ուրախանում լավագույն ընկերոջս հետ, ես նրա մասին գիտեմ ամեն ինչ։ Ես գիտեմ, թե երբ նա լավ տրամադրություն ունի եւ կամ անհանգստանում է։ Նա չի կարող ստել ինձ, իսկ ես՝ նրան։ Եվ նույնիսկ չեմ փորձում»,- պատմել է դերասանուհին։
Պենելոպա Քրուսը հավելել է, որ այդ տարիների ընկերության ընթացքում իմացել է հայտնի ռեժիսորի բազմաթիվ առաձնահատկությունների մասին։ Դրանցից մեկն ուտելիքի հանդեպ սերն է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը