Խարդախության մեջ մեղադրվող կալիֆոռնիացի հայ ամուսինները փախուստի են դիմել՝ թողնելով երեք երեխաներին
Ամուսնական զույգը Կալիֆոռնիայից, որը մեղադրվում է COVID-19-ի օգնության հիմնադրամի հետ կապված խարդախության մեջ, փախուստի է դիմել՝ թողնելով երեք երեխաներին, գրում է Insider-ը։
43-ամյա Ռիչարդ Այվազյանը եւ նրա կինը՝ 37-ամյա Մարիետա Տեր-Աբելյանը, թաքնվել են կեղծ ինքնության տակ՝ օգտագործելով տարեց կամ մահացած մարդկանց եւ ուսանողների անունները, որոնք հեռացել են ԱՄՆ-ից, ստանալու համար փոքր բիզնեսի աջակցության եւ համավարակի ժամանակ մարդկանց օգնելու համար տրամադրվող գումարները։ Խոսքը 20 մլն դոլար գումարի խարդախության մասին է։
Զույգը կանխիկ գումարն օգտագործել է Թարզանայում, Գլենդելում եւ Փալմ Դեզերտայում շքեղ տներ գնելու համար, ինչպես նաեւ ձեռք է բերել ոսկեդրամներ, ոսկերչական իրեր, շքեղ ժամացույցներ, դիզայներական պայուսակներ եւ Harley Davidson մոտոցիկլետ։
Ամուսինները եւ Ռիչարդ Այվազյանի եղբայրը մեղավոր են ճանաչվել։ Օգոստոսի 29-ին զույգը փախել էր ու գրություն թողել երեխաներին, տեղեկացնում է The LA Times-ը։ «Երբեւէ մենք նորից միասին կլինենք։ Սա հրաժեշտ չէ, այլ ոչ մեծ ընդմիջում»,- գրել էին նրանք։
Այս շաբաթվա սկզբին նրանք օկրուգային դատավոր Սթիվեն Ուիլսոնի կողմից հեռակա դատապարտվել են. Այվազյանը՝ 17, Տեր-Աբելյանը՝ վեց տարվա բանտարկության։ Արթուր Այվազյանն ստացել է հինգ տարվա ազատազրկում։
Այվազյանի փաստաբանի խոսքով՝ խարդախների երեխաները (13, 15 եւ 16 տարեկան) ապրում են տատիկի եւ պապիկի հետ, տեղեկացնում է The New York Times-ը։
ՀԴԲ-ն 20 000 դոլարի պարգեւավճար է առաջարկում տեղեկության համար, որի օգնությամբ Այվազյանը եւ Տեր-Աբելյանը կձերբակալվեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը