Ռուսաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են երկկողմ համագործակցության հիմնական խնդիրները, այդ թվում՝ համատեղ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ փոխգործակցությունը կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում։
Հանգամանորեն քննարկվել են միջազգային օրակարգի արդիական թեմաները։ Նշվել է, որ հիմնականում ռուս-իրանական լավ համակարգված ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել պահպանել Սիրիայի պետականությունը եւ վերացնել միջազգային ահաբեկչության հիմնական օջախը։ Երկու կողմերն էլ իրենց տրամադրվածությունն են հայտնել սիրիական կարգավորման հետագա համակարգման համար, այդ թվում՝ Աստանայի ձեւաչափի շրջանակներում։
Ուշադրություն է դարձվել Իրանի միջուկային ծրագրի մասով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։
Ռուսաստանն ու Իրանը հանդես են գալիս դրա ամբողջական իրականացման օգտին ի սկզբանե համաձայնեցված շրջանակներում։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ նոյեմբերի վերջին Վիեննայում նախատեսված այս հարցի շուրջ բանակցությունները կանցնեն կառուցողական ոգով։
Աֆղանստանում տիրող իրավիճակի շուրջ մտքերի փոխանակման ընթացքում ընդգծվել է այս երկրում խաղաղության ու կայունության հաստատմանն աջակցելու պատրաստակամությունը։ ՌԴ նախագահը հայտարարել է մոտ ապագայում Քաբուլ ռուսական մարդասիրական օգնության՝ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման մասին։
Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ապահովման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը