Լուկաշենկոն Պուտինի հետ հարաբերություններն անվանել է ջերմ եւ եղբայրական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եղբայրական է անվանել իր հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որ երկու առաջնորդներն էլ նույն կերպ են ընկալում այն, ինչ կատարվում է աշխարհում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք միշտ Վլադիմիր Պուտինի հետ «դու»-ով ենք խոսում։ Մենք նրա հետ շատ եղբայրական, ջերմ հարաբերություններ ունենք»,-ասել է Լուկաշենկոն ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյին տված հարցազրույցում։
«Երբ մենք նստում ենք սեղանի շուրջ, ես ասում եմ. «Լսի՛ր, երբեմն մտածում եմ՝ ինչու՞ ենք մենք իրականությունը միանման ընկալում»։ Փիլիսոփայական լեզվով ասած՝ ես ասում եմ՝ «Դու եկել ես բակից, ես՝ փողոցից, ամենաներքեւից»։ Նա ասում է՝ «Հենց այդպես»»,-հավելել է Լուկաշենկոն՝ մեջբերելով Պուտինին։ Լուկաշենկոն ասել է, որ «անցյալ տարին երկուսի համար էլ դաս էր եւ իր համար, եւ նրա համար»։
«Հասկացանք, որ այս բոլոր խոսակցություններն այստեղ Արեւմուտքից են, ուղղակի խոսակցություններ են։ Եվ նրանք, ինչպես ասացի, այստեղ անընդհատ պատերազմներ են սանձազերծել»,-նշել է Լուկաշենկոն։ «Ուղղակի մենք արդեն տարբեր ենք, մեզնից վախենում են»,- հայտարարել է նա։ «Եվ անցած տարին այս առումով մեզ ավելի մտերմացրեց։ Եվ այսօր նույնիսկ դժվարանում եմ նշել այն հարցը, թե որտեղ են տարբերվում մեր գնահատականները։ Իմ կարծիքով՝ նման հարց չկա»,-կարծում է Բելառուսի նախագահը։
Ըստ Լուկաշենկոյի՝ Պուտինը հասկանում է, թե ինչ է Բելառուսը, հասկանում է, թե ինչ է կատարվում Արեւմուտքում։ «Այսինքն՝ մենք բացարձակապես միասնական մոտեցումներ ունենք՝ գնահատելու այն, ինչ տեղի է ունենում այսօր»,-ասել է Լուկաշենկոն։ Նա նաեւ բարձր է գնահատել մի շարք ռուս քաղաքական գործիչների պրոֆեսիոնալիզմն ու ներուժը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը