Ռուսաստանը ստեղծել է արբանյակային կապի միասնական համակարգ անօդաչու սարքերի համար
«Կրոնշտադտ» ընկերությունը Օրիոն անօդաչու սարքերը կհամալրի արբանյակային կապի համակարգով, որը որպես բաղադրիչ կառաջարկի այլ անօդաչու թռչող սարքեր արտադրողներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Բոգատիկովը՝ Dubai Airshow 2021 միջազգային ավիաշոուի նախաշեմին, որը կանցկացվի նոյեմբերի 14-ից 18-ը Արաբական Միացյալ Էմիրություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արբանյակային կապի համակարգով «Օրիոն-Է»-ի ստեղծման աշխատանքները տարվում են հայրենական մշակողների հետ»,-ասել է նա։
«Օրիոն-Է»-ի համար մշակված արբանյակային կապի համակարգը կարող է տեղադրվել ոչ միայն Կրոնշտադտ ընկերության կողմից մշակված անօդաչու թռչող սարքերի վրա, այլ նաեւ առաջարկվել ծանր անօդաչու թռչող սարքերի այլ արտադրողներին որպես բաղադրիչ»,-նշել է Բոգատիկովը։
Նա պարզաբանել է, որ ռադիոկապը թույլ է տալիս էապես բարձրացնել ԱԹՍ-ների համար գործողության հեռահարությունը։ «Առանց արբանյակային կապի հեռահարությունը սահմանափակված է ուղիղ տեսանելիությամբ եւ 250-300 կմ-ից ոչ ավելի»,-հավելել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը