Երգչուհի Ադելը բացատրել է, թե ինչպես է նիհարելն օգնել իրեն հաղթահարել ամուսնալուծությունը
Բրիտանացի երգչուհի Ադելը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել հաղթահարել գործարար Սայմոն Քոնեքիի հետ ծանր ամուսնալուծությունը: Երգչուհին խոստովանել է, որ նիհարելն օգնել է իրեն հաղթահարել կյանքի դժվարին շրջանը։
Երկրպագուները ուշադրություն են դարձրել, որ ամուսնուց բաժանվելուց հետո Ադելը արմատապես վերափոխվել է եւ նիհարել։ Երգչուհին Rolling Stone ամսագրի հետ զրույցում բացատրել է, որ հենց նոր կերպարի վրա աշխատելն է օգնել իրեն հաղթահարել ծանր ապրումները:
«Եթե ես կարողանամ վերափոխել իմ ուժն ու իմ մարմինը, ես, անկասկած, կկարողանամ դա անել նաեւ իմ զգացմունքների, իմ ուղեղի եւ իմ ներքին երջանկության հետ։ Դա ինձ առաջ էր մղում։ Այդ շրջանը պարզապես համընկել է այն ամբողջ հուզական աշխատանքի հետ, որը ես անցկացրել եմ ինձ հետ», - բացատրել է երգչուհին։
Ադելի խոսքով՝ ոչ ինքը, ոչ իր նախկին ամուսինը մեղավոր չեն ամուսնալուծության համար։ Երգչուհին կարծում է, որ պարզապես շտապել է ամուսնանալ, այդ պատճառով էլ իրեն երջանիկ չի զգացել ընտանեկան կյանքում։ Սակայն ամուսնուց բաժանվելուց հետո երգչուհին որոշ ժամանակ դատարկություն է զգացել եւ կարծել է, որ չի կարողացել հաջողությամբ կատարել կնոջ դերը։
Ադելն ու Քոնեքին ամուսնացել են 2017 թվականին՝ իրենց որդու ծնվելուց գրեթե հինգ տարի անց։ Երգչուհին ամուսնուց բաժանվելու մասին հայտարարել է հարսանիքից մոտ երկու տարի անց:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ