Գտնվել են չինական արքայատոհմերի անկման մեղավորները
Հետազոտողների միջազգային թիմը ցույց է տվել, որ Չինաստանում երկու հազար տարվա ընթացքում կայսերական արքայատոհմերի մեծ մասի անկմանը նպաստել են հրաբխային ժայթքումների հետեւանքով առաջացած կլիմայի կտրուկ փոփոխությունները: Հետազոտողները չինական արքայատոհմերի անկման մեղավորների մասին իրենց եզրակացությունները ներկայացրել են Communications Earth & Environment ամսագրում, գրում է LentaRu-ն։
Թրինիթի քոլեջի եւ Չժեցզյան համալսարանի գիտնականները Գերմանիայի եւ ԱՄՆ-ի գործընկերների հետ միասին հավաքել եւ վերլուծել են վերջին երկու հազար տարվա ընթացքում չինական արքայատոհմերի անկման տարեգրությունների տվյալները: Այնուհետեւ նրանք համեմատել են դրանք 1-ից 1915 թվականներին 156 հրաբխային ժայթքման ամսաթվերի հետ: Պարզվել է, որ 68 արքայատոհմերից 62-ի անկմանը նախորդել է հրաբխի առնվազն մեկ ժայթքում։
«Որպեսզի համոզվենք, որ մենք ինչ-որ կարեւոր բան ենք դիտարկում, մենք թվային վերլուծություն կատարեցինք եւ պարզեցինք, որ 0,05 տոկոս հավանականություն կա, որ այդքան շատ անկումներին նախորդում են այդքան շատ ժայթքումներ»,-ասում է հետազոտող Ջոն Մեթյուզը։
Հետազոտողները նաեւ գնահատել են հրաբխի դերը սոցիալական սթրեսի այլ աղբյուրների հետ համատեղ՝ գնահատելով մարտական գործողությունների ակտիվության մակարդակը մինչեւ որոշակի արքայատոհմի անկումը: Գիտնականներին հաջողվել է հաստատել կայուն կապը հրաբխային հետեւանքով առաջացած կլիմայական ցնցումների ուժգնության եւ առկա սոցիալական լարվածության մակարդակի միջեւ: «Նույնիսկ փոքր հրաբխի ժայթքումը կարող է հանգեցնել անկման: Իսկ խոշոր ժայթքումները կարող են հանգեցնել անկման նույնիսկ այն դեպքում, երբ անկայունությունը նվազագույն է»,-եզրափակել է Մեթյուզը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը