Crew Dragon-ը հաջողությամբ միացավ ՄՏԿ-ին
Չորս տիեզերագնաց` երեք ամերիկացի եւ մի գերմանացի, հինգշաբթի ժամանեցին Միջազգային տիեզերակայան այն բանից հետո, երբ Crew Dragon պարկուճը հաջողությամբ միացավ ուղեծրային կայանին: Տիեզերագնացների առաքելությունը կտեւի վեց ամիս, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Միացումը տեղի է ունեցել մոտավորապես 21 ժամ անց այն բանից հետո, երբ պարկուճը տիեզերագնացների անձնակազմով չորեքշաբթի երեկոյան SpaceX Falcon 9 հրթիռի օգնությամբ արձակվեց Կանավերալ հրվանդանի Քենեդու տիեզերական կենտրոնից:
Միացումը տեղի է ունեցել ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով ժամը 18:30-ին, մինչդեռ Crew Dragon - Endeavour պարկուճը եւ ISS-ը գտնվում էին արեւելյան Կարիբյան ծովից մոտ 420 կմ բարձրության վրա, հայտնել է NASA-ն:
Endeavor-ի անձնակազմում երեք ամերիկացի տիեզերագնաց էր՝ 44-ամյա հրամանատար Ռաջ Չարին, 61-ամյա օդաչու Թոմ Մարշբերնը եւ 34-ամյա Քեյլա Բարրոնը, եւ 51-ամյա գերմանացի տիեզերագնաց Մաթիաս Մաուրերը՝ Եվրոպական տիեզերական գործակալությունից։
Ժամանելուն պես անձնակազմը մի շարք ստանդարտ ստուգումներ կատարեց արտահոսքը ստուգելու համար եւ հերմետիզացրեց տիեզերանավերի միջեւ եղած տարածությունը, այնուհետեւ բացեց դեպի տիեզերակայան տանող լյուկը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը